Տավուշի Կոթի գյուղը մանկական պուրակ կունենա

 Տավուշի մարզի Կոթի գյուղը շուտով մանկական պուրակ կունենա, և յուրաքանչյուր տարվա Վարդավառին նախորդող օրը կնշվի  որպես Կոթիի օր։ 

Մանկական պուրակի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է հուլիսի 22-ին:

356682336_242894228536009_382207154934339451_n.jpg (61 KB)

Մանկական այգին կառուցվել է բարերար Սամսոն Սարատիկյանի ջանքերով։ Միջոցառման սկզբում իրենց գեղեցիկ երաժշտական և պարային համարներով հանդես կգան Կոթիի շնորհաշատ երիտասարդները։ Հնարավոր կլինի վայելել նաև Ռուբեն Հախվերդյանի, Աղասի Իսպիրյանի, Միհրան Ծառուկյանի, Սեկուի և այլ երգիչների կատարումները։ Միջոցառումն ուղեկցվելու է ցուցահանդես-վաճառքներով, հյուրասիրությամբ, իսկ երեկոյան ավանդական դարձած խարույկ և հրավառություն կլինի:

Տավուշի մարզի Կոթի գյուղը Հայաստանի հյուսիսարևելյան տարածաշրջանի ամենանշանավոր բնակավայրերից է, որի բնակիչներն անմիջական մասնակցություն են ունեցել Հայաստանի քաղաքական, մշակութային, կրոնական և պաշտպանական կյանքի և պայքարի անցուդարձին։

ajax-loader