Author Archives: admin

«Ուրարտու»-ն դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից

Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Ուրարտու»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի երկրորդ խաղում արտագնա հանդիպում անցկացրեց` մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկի»-ի հետ: Տան տերերը` «Զրինսկի»-ի ֆուտբոլիստները, կարողացան առաջինն առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 27-րդ րոպեին աչքի ընկավ Բիլբիջան: «Ուրարտու»-ին հաջողվեց վերկանցնել հաշվի հավասարությունը երկրորդ կեսի 74-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը: Խաղավարտի վերջին րոպեներին «Զրինսկի»-ի ֆուտբոլիստները խախտեցին ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 18-07-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.33%-ով և կազմել 75.42 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.81%-ով և կազմել 79.40 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Հունիսի 1-ից հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ հայկական կողմը կրակ չի բացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այս մասին հայտնում եմ ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 19-ին՝ ժամը 00:40-01:40-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Կարդալ ավելին »

Ղրիմում այրվում է ռազմական զորադաշտը․ Երկու հազար մարդ տարհանվել է

Այսօր՝ հուլիսի 19-ին, հրդեհ է բռնկվել Ղրիմի ռազմադաշտում, կից զինվորական պահեստում և հրաձգարանում։ «Թավրիդա» մայրուղին արգելափակվել է, կանգնեցված է բոլոր տեսակի մեքենաների երթևեկությունը, տեղի բնակիչներին տարհանում են։ Իրավիճակը կարգավորելու համար ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այն գլխավորում է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։ «Թավրիդա» (Կերչ-Սիմֆերոպոլ-Սևաստոպոլ) ավտոճանապարհի մի մասը արգելափակված է: Երկաթուղային ծառայությունը գործում է առանց փոփոխությունների. Ղրիմի հյուսիսում «Արմյանսկ», «Ջանկոյ» և «Պերեկոպ» ...

Կարդալ ավելին »

Գազանջատումներ հուլիսի 19-ին

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 21-ից 57 առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Նոր կառուցված գազատարի ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 20-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրի 2-րդ և 9-րդ ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն 70 տարեկան է․ ejc

Հայաստանի հանքարդյունաբերության առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի նշում է հիմնադրման 70-ամյակը։ Ներկայացնում ենք ejc.am-ի անդրադարձը ԶՊՄԿ գործունեությանը։ «Այս տարիներն ընկերության համար եղել են ձեռքբերումների տարիներ։ 70 տարի անց անհնար է պատկերացնել տարածաշրջանն ու երկրի զարգացումն առանց կոմբինատի հսկայական համակարգաշինական ներդրման»,- ասում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ, կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։  Առաջիկա տարիներին կոմբինատի զարգացման և արդիականացման ռազմավարության շրջանակում ...

Կարդալ ավելին »

Կանեփ աճեցնելու, թմրամիջոց և ապօրինի հրազեն պահելու մեղադրանքով կալանավորվել է Երևանի 55-ամյա բնակիչը

Երևան քաղաքի 55-ամյա բնակչի բնակության վայրում, տանը հարակից հողամասում և բակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվել, արմատախիլ է արվել և վերցվել թվով 734 հատ կանեփի բույս։ Հայտնաբերվել է նաև 151 և 12,32 գրամ քաշերով դեղնականաչավուն չորացված զանգվածներ, կանեփի բույսի սերմեր, ինչպես նաև՝ երկփողանի հրացան: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 55-ամյա տղամարդը ...

Կարդալ ավելին »

ԳՇ պետն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում

Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հուլիսի 17-18-ը մայրաքաղաք Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Ազգային գվարդիայի նահանգային համագործակցության ծրագրի 30-ամյակին նվիրված համաժողովին։ Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառման ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ ԱՄՆ Ազգային գվարդիայի բյուրոյի պետ, գեներալ Դանիել Հոկանսոնի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն, գեներալ-մայոր ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի անձրևներից առաջացած հեղեղաջրերը հասել են Թաջ Մահալի պատերին

Յամունա գետի ափերից դուրս հորդած հեղեղաջրերը Հնդկաստանի Ագրա քաղաքում հասել են Թաջ Մահալ դամբարանային համալիրի պատերին։ Այդ մասին տեղեկացնում է Times of India պարբերականը։ Վերջին 45 տարվա ընթացքում առաջին անգամ հեղեղաջրերը ողողել են Թաջ Մահալի մերձակայքի այգին, որը գտնվում է Յամունայի ափին։ Ըստ դամբարանի պահպանման համար պատասխանատու Հնդկաստանի հնագիտական հետազոտությունների ինստիտուտի՝ ջուրը չի ներթափանցել Թաջ Մահալի նկուղային հարկաբաժիններ, ինչը կարող ...

Կարդալ ավելին »
ajax-loader