Չինական ERNIE Bot չաթ-բոթը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում նշել է աշխարհի ամենաուժեղ բանակները, դրանց թվում են ռուսականը, ամերիկյանը եւ չինականը։ «Դժվար է ասել, թե որ բանակն է ամենաուժեղն աշխարհում, որովհետեւ յուրաքանչյուր բանակի ուժի եւ առավելությունների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում երկրի չափը, տնտեսական հզորությունը, ռազմական տեխնոլոգիաները, ռազմավարությունը եւ մարտավարությունը, անձնակազմի որակը»,- գրել է բոթը՝ պատասխանելով թղթակցի համապատասխան հարցին։ Նրա ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
ԵՊՀ-ն կունենա առկա ուսուցմամբ 2147 ուսանող․ թափուր է մնացել 1042 տեղ
Հրապարակվել են Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելության ցուցակները: Այս պահին առկա տվյալներով՝ Երևանի պետական համալսարան ընդունվել է 2147 դիմորդ, թափուր է մնացել 1042 տեղ: Նրանցից 427-ը բուհում կսովորի անվճար հիմունքներով: Վճարովի ուսուցմամբ ընդունվածները 1699-ն են, արտոնությամբ ընդունվածները՝ 21-ը: Ամենաշատ ուսանողն այս տարի կունենա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, այն կընդունի 218 ուսանողի:
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Հուլիսի 20-ին, 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։ Երևանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ը երեկոյան ժամերին ...
Կարդալ ավելին »ԵՄ-ում էլեկտրամոբիլների վաճառքը հունիսին առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը
Եվրամիությունում հունիսին վաճառված էլեկտրական մեքենաների քանակն առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA): Ըստ ասոցիացիայի տվյալների՝ հունիսին վաճառված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը 10,7 %-ից հասել է 15,1%-ի (1 միլիոն մեքենաներից շուրջ 158 հազարը)՝ առաջին անգամ գերազանցելով դիզելային մեքենաների վաճառքը։ Էլեկտրական մեքենաները ԵՄ-ում անձնական տրանսպորտային միջոցների երրորդ ամենատարածված տեսակն են։ Դիզելային ...
Կարդալ ավելին »Վրաստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունն առաջին կիսամյակում աճել է 75%-ով
Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվարից մինչը հունիս գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը, ինչը 75,7 %-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում։ Կես տարում այդ երկրի բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է 12,4%։ ...
Կարդալ ավելին »Վերին Լարսի անցակետի վերաբերյալ Փաշինյանին տրված խոստումներն անվերապահորեն կատարվել են․ Միշուստին
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված խոստումները կատարվել են։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, Դավիդովը հուլիսի 19-ին նախարարների կաբինետի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ զեկուցել է, թե ինչպես է բարելավվում անցակետերի աշխատանքը։ Ըստ Դավիդովի՝ այն վայրերում, որտեղ երթևեկությունը ...
Կարդալ ավելին »Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ ու ԵՄ պաշտոնյաների հետ
Այսօր տեղի է ունեցել «Արևելյան գործընկերության վերաիմաստավորում՝ նոր մարտահրավերներին և նոր հնարավորություններին ընդառաջ» ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Կոնֆերանսը, որին մասնակցել են շուրջ 40 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներ, հրավիրյալ փորձագետներ, քաղաքագետներ։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ կոնֆերանսի առաջին նիստին զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար ...
Կարդալ ավելին »ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ԶՈւ միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալին և ռազմաօդային ուժերի շտաբի պետին
ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ զինված ուժերի միավորված շտաբների պետերի նախագահի տեղակալ, ծովակալ Քրիստոֆեր Գրեդիի և ԱՄՆ ռազմաօդային ուժերի շտաբի պետ, գեներալ Չարլզ Բրաունի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական գործընկերության ներկայիս ընթացքին, առաջիկա ծրագրերին, համատեղ միջոցառումների ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում թմրանյութ օգտագործող կանանց թիվն աճել է․ ուր դիմել կործանարար կախվածությունից ազատվելու համար
Հայաստանում թմրամիջոցների յուրացման և օգտագործման դեպքերի ու դրանց վտանգների մասին վերջին ամիսներին ահազանգում են տարբեր կառույցներ։ Նույնիսկ 2023 թվականը ՆԳՆ ոստիկանությունը հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։ Հարցն այնքան լուրջ է, որ այն պարբերաբար քննարկվում է անգամ ՀՀ անվտանգության խորհրդի նիստերում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021-ի համեմատ 2022-ին բացահայտվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 743 դեպք, մեկ տարվա ընթացքում թիվն աճել է ...
Կարդալ ավելին »Արարատի մարզի որոշ հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ հուլիսի 20-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արեւաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն ...
Կարդալ ավելին »