Արարատի մարզի որոշ հասցեներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հուլիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ հուլիսի 20-ը՝ ժամը 10:00-ը, կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արեւաբույր գյուղերի, Խարբերդ գյուղի 27, 28, 29 փողոցների, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ajax-loader