Հուլիսի 20-ին, 21-ի գիշերը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում հուլիսի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուլիսի 21-24-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։