Author Archives: admin

Apple-ը սեպտեմբերին կներկայացնի iPhone 15-ը

Մի քանի շաբաթից Apple-ը կներկայացնի iPhone 15-ը՝ ավելի մեծ էկրանով, Pro մոդելների տիտանե պատյանով և Lightning-ի փոխարեն USB-C միակցիչով։ Dynamic Island առջևի տեսախցիկի կտրվածքը կհայտնվի ստանդարտ iPhone 15-ի վրա, իսկ Pro և Pro Max մոդելների էկրանները կստեղծվեն նոր՝ Low injection press over-moulding (LIPO) տեխնոլոգիայի միջոցով։ Դա կնվազեցնի էկրանի շրջանակի հաստությունը մինչև 1.5 մմ, մինչդեռ ներկայիս մոդելներինը 2.2 մմ է: Apple-ը ...

Կարդալ ավելին »

Ստեփանակերտը գալու է Գյումրի և լավ կազմով մասնակցելու է Համահայկական խաղերին․ Իշխան Զաքարյան

Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացումը, որը կկայանա Գյումրու քաղաքային մարզադաշտում, լինելու է աննախադեպ՝ մասնակից երկրների, պատվիրակությունների, մարզաձևերի առումով։ Օգոստոսի 5-ին Գյումրին հավուր պատշաճի կընդունի շքերթի մասնակիցներին։ Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը։ Նրա ներկայացմամբ, 19 մարզաձև է լինելու Համահայկական խաղերին, 7161 մարզիկներ ու պատվիրակության անդամներ են այցելելու Հայաստան։ «Ստեփանակերտը գալու է Գյումրի և ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ը հանդիպել է Վագիֆ Խաչատրյանի հարազատների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո  Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ ՄԻՊ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին զորք տեղակայելու քննարկմանը

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը․ Կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։ Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «ՀԱՊԿ-ի անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին ...

Կարդալ ավելին »

YouTube-ը հակիրճ կպատմի՝ ինչի մասին է տեսանյութը

YouTube-ը գործարկել է փորձնական գործառույթ, որն օգտատերերին հնարավորություն է տալիս տեսանյութի մասին համառոտ տեքստային նկարագրություն ստանալ՝ առանց այն դիտելու: Ինչպես նշում է -ը, նորամուծության նպատակն է բարելավել օգտատերերի փորձառությունը և բարձրացնել տեսանյութերի որոնման արդյունավետությունը ըստ հետաքրքրությունների։ Ի՞նչ է իրենից ներկայացնում այս գործառույթը և ինչպես է այն աշխատում Օգտատերը կկարողանա ստանալ տեսանյութի մասին տեքստային ամփոփ նկարագրություն, որպեսզի կարողանա արագ ծանոթանալ տեսանյութի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի մոտ 6 բանկեր շարունակում են աշխատել Unistream համակարգի հետ

Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հայտարարել է, որ ներկայում Հայաստանի մոտ 6 բանկ ռուբլով եւ դրամով շարունակում է աշխատել Unistream համակարգի հետ: «Մեր քաղաքացիները կարողանում են այդ ծառայությունը ստանալ, քանի որ Unistream-ն էական կշիռ ունեցող համակարգ է եղել, որով Ռուսաստանից փոխանցումներ են կատարվել Հայաստան: Սկզբում անորոշությունը շատ մեծ էր, սակայն այս պահին կայունությունը նկատելի է»,- ասել է ԿԲ ...

Կարդալ ավելին »

Երևանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» vը

Դեկտեմբերի 1-2-ը Երեւանում կանցկացվի «Գիտության եւ գործարարության օրեր 2023» միջոցառումը՝ համախմբելով գիտնականների, հետազոտողների, գործարարների եւ ներդրողների Հայաստանից եւ ամբողջ աշխարհից: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է, որ այս համաժողովի միջոցով իրենց նպատակն է կամրջել ակադեմիական գիտելիքն ու գործարար միջավայրի ժամանակակից պահանջները՝ «հզորացնելով արտադրական ներուժը եւ դրանով իսկ խթանել մեր պետության տնտեսական աճը»: «Գիտելիքահենք նախագծերը մնայուն արժեք են պետության համար, եւ ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն մտադիր է ավելի շատ ազատ առևտրի գոտու պայմանագրեր կնքել

ԵԱՏՄ-ն մտադիր է մեծացնել այն պետությունների ցանցը, որոնց հետ պայմանագրեր է կնքում ազատ առևտրի գոտու մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության ամենաառաջադեմ ձևերից են: Միևնույն ժամանակ, իսկապես, ԵԱՏՄ անդամ երկրների ծրագրերն են ընդլայնել նման ...

Կարդալ ավելին »

«Արմավիր» ՔԿՀ ծառայողները բուժքրոջ մոտից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոսներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Կ. Ա.-ին հիմնարկի բնակելի գոտուց հրավիրել են խուզարկությունների սենյակ զննություն իրականացնելու նպատակով: ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ նախ՝ Կ. Ա.-ին առաջարկվել է ինքնակամ հանձնել իր մոտ առկա 2 բջջային հեռախոսները, որոնք, ըստ ...

Կարդալ ավելին »

Bloomberg. մոլորակի ամենահարուստները

Bloomberg միջազգային գործակալությունը հրապարակել է մոլորակի ամենահարուստ մարդկանց նոր վարկանիշը, ըստ որի՝ վարկանիշի մասնակիցների մեծ մասն էլ ավելի է հարստացել։ Միլիարդատերերի ցուցակը գլխավորում է Telsa-ի հիմնադիր և Twitter-ի սեփականատեր, գյուտարար Իլոն Մասկը, որի կարողությունը 242 մլրդ դոլար է՝ տարեսկզբից 105 մլրդ դոլարով ավել։ Երկրորդ տեղում աշխարհի ամենահարուստ մարդկանց հնգյակի միակ եվրոպացին է՝ Բեռնար Առնոն, որի կարողությունը, ըստ վարկանիշի, կազմել է ...

Կարդալ ավելին »
ajax-loader