Apple-ը սեպտեմբերին կներկայացնի iPhone 15-ը

Մի քանի շաբաթից Apple-ը կներկայացնի iPhone 15-ը՝ ավելի մեծ էկրանով, Pro մոդելների տիտանե պատյանով և Lightning-ի փոխարեն USB-C միակցիչով։

Dynamic Island առջևի տեսախցիկի կտրվածքը կհայտնվի ստանդարտ iPhone 15-ի վրա, իսկ Pro և Pro Max մոդելների էկրանները կստեղծվեն նոր՝ Low injection press over-moulding (LIPO) տեխնոլոգիայի միջոցով։ Դա կնվազեցնի էկրանի շրջանակի հաստությունը մինչև 1.5 մմ, մինչդեռ ներկայիս մոդելներինը 2.2 մմ է:

Apple-ը մտադիր է հրաժարվել չժանգոտվող պողպատից պատյաններից՝ հօգուտ տիտանի iPhone 15 Pro մոդելների, քանի որ տիտանն ավելի թեթև է, դիմացկուն, մատնահետքեր չի թողնում։ Ընկերությունն առաջին անգամ օգտագործել է տիտան Apple Watch խելացի ժամացույցում: Տիտանե կորպուսով և բարելավված տեսախցիկներով սմարթֆոններն ավելի թանկ կլինեն, քան իրենց պողպատե նախորդները։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում Apple Watch-ի գինը մոտ 100 դոլարով բարձրացավ, երբ ընկերությունը թողարկեց տիտանե պատյանով մոդել։

Թե՛ ստանդարտ iPhone 15-ի և թե՛ iPhone 15 Pro-ի վրա Lightning միակցիչը USB-C-ով փոխարինելը կապահովի տվյալների փոխանցման գերարագություն, իսկ նոր S9 պրոցեսորը զգալիորեն կբարձրացնի կատարողականությունը:

ajax-loader