Tag Archives: Apple

Նոր iPad Pro-ն և iPad Air-ը՝ մայիսին․ Apple-ը կներկայացնի թարմացումները

Apple-ը պատրաստվում է իր նոր պլանշետները ներկայացնել մայիսի սկզբին: Ըստ Bloomberg-ի՝ Apple-ի թողարկվելիք iPad Pro և iPad Air մոդելները դեռ նոր սարքերի համար թարմացված ծրագրային ապահովման վերջին շտկումներն անելու գործընթացում են: iPad Pro մոդելում ներառված է նոր OLED էկրանը, որը դժվարություններ է ստեղծել արտադրողի համար։ Սպասվում է, որ այս մոդելը նախորդներից բարակ կլինի, կունենա նոր Apple M3 պրոցեսոր։ Իսկ iPad ...

Կարդալ ավելին »

Apple՝ աշխարհի ամենաթանկ բրենդը

Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը, մինչդեռ Amazon-ը, որը նախորդ տարի առաջատարի դիրքում էր, նահանջել է միանգամից չորրորդ հորիզոնական։ Finmarket-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Brand Finance Global 500 ամենամյա հետազոտության մեջ։ Apple բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 74%-ով՝ հասնելով $516,6 միլիարդի, իսկ Amazon բրենդն աճել է ընդամենը 3,2%-ով՝ մինչեւ $308,9 միլիարդ։ Microsoft-ը չորրորդից բարձրացել է երկրորդ տեղ՝ գրանցելով ...

Կարդալ ավելին »

Սմարթֆոնների արտադրությամբ Apple-ն առաջ է անցել Samsung-ից

Apple-ը 2023 թվականին առաջ է անցել Samsung-ից՝ դառնալով համաշխարհային առաջատարը սմարթֆոնների արտադրության մեջ: Այս մասին Bloomberg-ը՝ հղում անելով International Data Corporation (IDC) հետազոտական ​​ընկերության գնահատականներին: 2023 թվականին Apple-ի iPhone սմարթֆոնները համաշխարհային շուկայում գրեթե 235 միլիոն առաքում է ունեցել։ Samsung-ը, որի առաքումները նվազել են մինչև 226.6 միլիոն,  առաջ է անցել չինական արտադրողներից, ինչպիսիք են Xiaomi-ն, Transsion-ն, Vivo-ն և այլն: Ըստ IDC-ի ...

Կարդալ ավելին »

Apple՝ առանց Touch ID մատնահետքի սկաների

Apple-ն առաջիկա տարիներին մի շարք նորամուծություններ է ծրագրում. մի քանի տարի հետո ընկերությունը կթողարկի MacBook՝ բջջային մոդուլով, որը հիմնված է սեփական չիպի վրա՝ 5G մոդեմով։ Բացի դրանից, ընկերությունը կհրաժարվի Touch ID-ից և, հավանաբար, կներկայացնի «հակալրտեսական» էկրանով սարքեր։ Հրաժարում Touch ID մատնահետքի սկաներներից Apple-ը հրաժարվել է iPhone-ի համար Touch ID մատնահետքերի սքաներների արտադրությունից և այլևս չի օգտագործի դրանք իր հեռախոսներում։ Այս մասին հայտնում է MacRumors-ը՝ ...

Կարդալ ավելին »

250 000 դոլար․ Golden Concept-ը ներկայացրել է Apple-ի ադամանդապատ աքսեսուարներ

Շվեդական Golden Concept ընկերությունը ներկայացրել է Apple-ի հատուկ սարքերի նոր բացառիկ հավաքածու «միլիարդատերերի համար»։ Հավաքածուն, որը կոչվում է Billionaire’s Gadgets (Միլիարդատերերի սարքեր – անգլ․), գնահատվում է 250,000 դոլար: Հավաքածուն բաղկացած է Apple-ի երեք սարքից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է պլատինից և պատված է տարբեր որակի ադամանդներով՝ iPhone 15 Pro Max առաջատար սմարթֆոն, AirPods Max էլեգանտ անլար ականջակալ և Apple Watch Ultra ...

Կարդալ ավելին »

Apple-ը USB-C միակցիչով iPhone 15 կթողարկի․ Bloomberg

Նոր iPhone 15-ը, որը Apple-ը կներկայացնի սեպտեմբերի 12-ին, Lightning-ի փոխարեն համալրված կլինի USB-C լիցքավորման միակցիչով, հայտնում է Bloomberg-ը։ Բացի այդ, USB-C պորտը կհայտնվի նաև AirPods Pro ականջակալների վրա։ Apple-ը պատրաստվում էր շարունակել օգտագործել Lightning միակցիչն իր սմարթֆոններում ևս մի քանի տարի, սակայն նրա ծրագրերի վրա ազդել են Եվրամիության պահանջները. բլոկը պարտավորեցնում է բջջային սարքերի արտադրողներին անցնել USB-C ստանդարտին մինչև հաջորդ ...

Կարդալ ավելին »

Apple-ը սեպտեմբերին կներկայացնի iPhone 15-ը

Մի քանի շաբաթից Apple-ը կներկայացնի iPhone 15-ը՝ ավելի մեծ էկրանով, Pro մոդելների տիտանե պատյանով և Lightning-ի փոխարեն USB-C միակցիչով։ Dynamic Island առջևի տեսախցիկի կտրվածքը կհայտնվի ստանդարտ iPhone 15-ի վրա, իսկ Pro և Pro Max մոդելների էկրանները կստեղծվեն նոր՝ Low injection press over-moulding (LIPO) տեխնոլոգիայի միջոցով։ Դա կնվազեցնի էկրանի շրջանակի հաստությունը մինչև 1.5 մմ, մինչդեռ ներկայիս մոդելներինը 2.2 մմ է: Apple-ը ...

Կարդալ ավելին »

Apple-ը փակում է իր My Photo Stream ֆունկցիան

Apple-ը նախատեսում է մինչև այս տարվա հուլիսի վերջ փակել լուսանկարների առցանց պահպանման իր հայտնի My Photo Stream ծառայությունը։ TechRadar-ի տեղեկություններով՝ ծառայությունը կփակվի հուլիսի 26-ին: My Photo Stream-ը գործարկվել է 2011-ին, և այդ ժամանակվանից այն Apple-ի օգտատերերի համար դարձել է լուսանկարների ժամանակավոր պահման հիմնական հարթակներից մեկը։ Ծառայությունն ավտոմատ կերպով ներբեռնում էր iPhone-ի վերջին 1000 լուսանկարները, որոնց օգտատերը հասանելիություն էր ստանում իր բոլոր ...

Կարդալ ավելին »

Իսպանիան Apple-ին և Amazon-ին տուգանել է 194 միլիոն եվրոյով

Իսպանիայի մրցակցության ազգային հանձնաժողովը տուգանել է Apple-ին և Amazon-ին ընդհանուր 194.15 միլիոն եվրոյով՝ առցանց շուկայում հնարավոր հակամրցակցային վարքագծի պատճառով: Հանձնաժողովի տվյալներով՝ կորպորացիաները համաձայնել են սահմանափակումներ մտցնել այլ ընկերությունների նկատմամբ, որոնք Apple-ի արտադրանքը մանրածախ առևտուր են անում Amazon կայքի իսպանական տարբերակում։ Բացակայում է նաև Apple-ի հետ մրցակցող ապրանքների գովազդը: Իսպանիայի մրցակցության ազգային հանձնաժողովն ընկերությունների դեմ դատական ​​հայց է սկսել դեռ 2021-ի ...

Կարդալ ավելին »

Apple-ը համակարգչային մատակարարման աճ գրանցած միակ ընկերությունն է աշխարհում

Apple-ը համակարգիչների միակ խոշոր արտադրողն էր, որը կարողացավ ավելացնել համակարգիչների մատակարարումները 2023թ․ երկրորդ եռամսյակում: Այս մասին գրում է CNBC-ն՝ վկայակոչելով IDC-ի տվյալները։ Mac-ի առաքումներն աճել են 10,3%-ով: Սա Apple-ին թույլ տվեց իր մասնաբաժինը շուկայում 6,8%-ից հասցնել 8,6%-ի և զբաղեցնել չորրորդ տեղը։ Mac-ի մատակարարումների աճը պայմանավորված է նրանով, որ Apple-ը համակարգիչների արտադրության հետ կապված խնդիրներ չի ունենում, որոնք առկա էին 2022թ․ ...

Կարդալ ավելին »
ajax-loader