Նոր iPad Pro-ն և iPad Air-ը՝ մայիսին․ Apple-ը կներկայացնի թարմացումները

Apple-ը պատրաստվում է իր նոր պլանշետները ներկայացնել մայիսի սկզբին:

Ըստ Bloomberg-ի՝ Apple-ի թողարկվելիք iPad Pro և iPad Air մոդելները դեռ նոր սարքերի համար թարմացված ծրագրային ապահովման վերջին շտկումներն անելու գործընթացում են:

iPad Pro մոդելում ներառված է նոր OLED էկրանը, որը դժվարություններ է ստեղծել արտադրողի համար։ Սպասվում է, որ այս մոդելը նախորդներից բարակ կլինի, կունենա նոր Apple M3 պրոցեսոր։ Իսկ iPad Air-ն առաջին անգամ կներկայանա 12.9 դյույմանոց էկրանով:

Bloomberg-ի փոխանցմամբ՝ ամերիկյան տեխնոհսկան կներկայացնի նաև նոր Magic Keyboard-ը և Apple Pencil-ը:

ajax-loader