Apple-ը համակարգչային մատակարարման աճ գրանցած միակ ընկերությունն է աշխարհում

Apple-ը համակարգիչների միակ խոշոր արտադրողն էր, որը կարողացավ ավելացնել համակարգիչների մատակարարումները 2023թ․ երկրորդ եռամսյակում: Այս մասին գրում է CNBC-ն՝ վկայակոչելով IDC-ի տվյալները։

Mac-ի առաքումներն աճել են 10,3%-ով: Սա Apple-ին թույլ տվեց իր մասնաբաժինը շուկայում 6,8%-ից հասցնել 8,6%-ի և զբաղեցնել չորրորդ տեղը։

Mac-ի մատակարարումների աճը պայմանավորված է նրանով, որ Apple-ը համակարգիչների արտադրության հետ կապված խնդիրներ չի ունենում, որոնք առկա էին 2022թ․ երկրորդ եռամսյակում։

Lenovo-ն, HP-ն, Dell-ը և Acer-ը կրճատել են համակարգիչների մատակարարումները: Ընդհանուր առմամբ, համակարգիչների առաքումները նվազել են 13,4%-ով և կազմել 61,1 մլն սարք:

Ըստ վերլուծաբանների՝ մատակարարումների կրճատումը պայմանավորված է համակարգիչների պահանջարկի անկմամբ և առկա մեծ պաշարներով։

Apple-ը համակարգչային մատակարարման աճ գրանցած միակ ընկերությունն է աշխարհում
ajax-loader