Հայաստանի մոտ 6 բանկեր շարունակում են աշխատել Unistream համակարգի հետ

Հայաստանի կենտրոնական բանկի (ԿԲ) փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը հայտարարել է, որ ներկայում Հայաստանի մոտ 6 բանկ ռուբլով եւ դրամով շարունակում է աշխատել Unistream համակարգի հետ:

«Մեր քաղաքացիները կարողանում են այդ ծառայությունը ստանալ, քանի որ Unistream-ն էական կշիռ ունեցող համակարգ է եղել, որով Ռուսաստանից փոխանցումներ են կատարվել Հայաստան: Սկզբում անորոշությունը շատ մեծ էր, սակայն այս պահին կայունությունը նկատելի է»,- ասել է ԿԲ փոխնախագահը:

Հայաստանյան մի քանի բանկ ավելի վաղ հայտարարել է, որ դադարեցնում է Unistream համակարգի սպասարկումը:

Հարցին, թե արդյոք ապագայում հակառուսական պատժամիջոցների համատեքստում այլ սահմանափակումներ հնարավո՞ր են, Արմեն Նուրբեկյանը նշել է, որ «ամեն ինչ էլ հնարավոր է».

«ԿԲ-ն փորձում է վճարահաշվարկային համակարգերն այնպես նախագծել, որպեսզի քաղաքացիները կարողանան առանց խաթարումների կատարել իրենց գործարքները:

Ֆինանսական համակարգը շատ զգույշ է եւ հարցերին նայում է երկարաժամկետ կտրվածքով, որպեսզի քաղաքացիները ռիսկերի չբախվեն, այդ թվում Unistream-ի հետ կապված»:

ajax-loader