Author Archives: admin

Ի՞նչ սննդամթերք է արգելված ներկրել․ ՍԱՏՄ-ն հրապարակել է ցանկը

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչությունը (ՍԱՏՄ) ներկայացրել է 2023թ․ 1-կիսամյակում լաբորատոր եւ փաստաթղթային անհամապատասխանության հիմքով ներմուծման համար արգելված թռչնամսի ու այլ սննդամթերքի վերաբերյալ տվյալներ: Այսպես, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանություններ են գրանցվել Ուկրաինայից բերված 482 756, ԱՄՆ-ից՝ 85 258, Բրազիլիայից՝ 186 365, Գերմանիայից՝ 51 000, Իրանից՝ 210 000, Վրաստանից՝ 119 816 կգ թռչնամսում եւ այլ ենթամթերքում: Արգելվել է նաեւ Հայաստան ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈւ-ն Շուշիի շրջանում կիրառել է հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժը hուլիսի 28- ին ժամը 11:00-ի սահմաններում Շուշիի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Ադրբեջանը սովամահության է մատնել ԼՂ բնակչությանը և խոսում է ինտեգրացիայի մասին․ Սյունիքի մարզպետը՝ դեսպաններին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր, ուր կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնատարները, ներկայացրեց իրավիճակը, Լեռնային Ղարաբաղում օր օրի սրվող հումանիտար ճգնաժամն ու այդ ամենին Ադրբեջանի ոչ ադեկվատ արձագանքը: Մարզպետը նախ շնորհակալություն հայտնեց դիվանագետներին, որ եկել են տեղում ծանոթանալու իրավիճակին, ապա անձամբ ցույց տվեց, թե որ հատվածում է գտնվում Հակարիի ...

Կարդալ ավելին »

Բանկային համակարգի՝ պետական բյուջե վճարած հարկերն ավելացել են

Հայաստանի 18 առեւտրային բանկերից 17-ն ընդգրկվել է 2023թ. հունվար-հունիս ամիսների ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակում՝ ընդհանուր առմամբ պետական բյուջե վճարելով 93.14 մլրդ դրամի հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33.99 մլրդ դրամի փոխարեն (աճ՝ 178.9%): 2023թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն Ամերիաբանկն է, որն, ընդհանուր առմամբ, պետական բյուջե է վճարել 19.87 մլրդ դրամի հարկ: Բանկի վճարած հարկերը նախորդ տարվա ...

Կարդալ ավելին »

Պուտինը ստորագրել է թվային ռուբլու մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել թվային ռուբլու ներդրման եւ համապատասխան էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին։ Դա նշանակում է, որ ռուսական ռուբլին այսուհետ ներկայացված կլինի երեք ձեւով՝ կանխիկ, անկանխիկ եւ թվային։ Թվային ռուբլով հնարավոր կլինի գործառնություններ իրականացնել հատուկ տեղեկատվական համակարգի միջոցով։ Ստորագրված օրենքի համաձայն՝ համակարգի օպերատոր է դառնում Ռուսաստանի Բանկը։ Կարգավորողը կսահմանի նաեւ թվային ռուբլով գործարքների սակագները եւ այն ժամկետները, ...

Կարդալ ավելին »

Կձեռնարկվեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանն էապես բարձրացնելու քայլեր․ Պապիկյան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության արդյունքները» օրակարգով։ Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ ...

Կարդալ ավելին »

Միկրոձեռնարկատիրության ոլորտում մոտ 35 հազար անձի եկամտահարկի վճարը կավելանա

Հանրապետությունում հուլիսից միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող մոտ 35 հազար անձի համար եկամտահարկի վճարը փոխվել է։ Եթե նախկինում մեկ աշխատողից գանձվում է 5 հազար դրամ, ապա այժմ պետք է 20 տոկոս եկամտահարկ վճարվի։ Ոլորտում աշխատող միկրոձեռներեցներից շատերն անտրամաբանական են համարում այս փոփոխությունը՝ նշելով, որ մի քանի աշխատող ու մինչև 24 մլն շրջանառություն ունեցողը ևս վճարում է նույն հարկը, մի քանի հարյուր աշխատող ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 513 միլիոն 890.3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 513 միլիոն 890.3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին՝  երեք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նշված միջոցներից  88 միլիոն 670.3 հազար դրամ հատկացվել է Գավառի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգման,  230 միլիոն 898.2 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզի հիմնանորոգման, Երանոս բնակավայրի ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում վերագործարկել են ամենահին ատոմակայանի ռեակտորը

 Ճապոնիայի Kansai Electric Power օպերատոր-ընկերությունը վերագործարկել է երկրի ամենահին  «Տակահամա» ատոմակայանի առաջին էներգաբլոկը Ֆուկուի պրեֆեկտուրայում։ Այդ մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից։ Նշվում է, որ այս ռեակտորը վերագործարկվել է 2011 թվականից ի վեր առաջին անգամ, երբ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառով երկրում կանգնեցրին բոլոր ատոմակայանները։ Մինչև «Ֆուկուսիմա-1»-ի վթարն ատոմային էներգիային բաժին էր ընկնում Ճապոնիայի էներգետիկ հաշվեկշռի մոտ 30%-ը։ Դրանից ժամանակավոր հարկադիր հրաժարման հետևանքով երկրի ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Տաջիկստանը կգործակցեն հարկադիր կատարման ոլորտում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության միջև կնքվել է համագործակցության հուշագիր։ Այդ մասին հայտնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։  Հուշագիրը ստորագրել են Գլխավոր հարկադիր կատարող Արսեն Մնացականյանը և Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կատարման ծառայության ղեկավար Բառնո Սաիդվալիզոդան։ Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են հարկադիր կատարման ենթակա ...

Կարդալ ավելին »
ajax-loader