A pump attendant is seen next to a discount advertisement for gasolines at a Petrochina petrol station in Shenyang, Liaoning province, China June 24, 2019. REUTERS/Stringer

Չինաստանը բարձրացնում է բենզինի և դիզելային վառելիքի գները

Չինաստանի իշխանությունները օգոստոսի 10-ից բարձրացնում են բենզինի և դիզվառելիքի մանրածախ գները։ Այդ մասին ասված է ՉԺՀ զարգացման և բարեփոխումների պետական ​​կոմիտեի ծանուցման մեջ։

Բենզինի գինը մեկ տոննայի դիմաց կբարձրանա 240 յուանով (33.5 դոլար), իսկ դիզելային վառելիքինը՝ 230 յուանով (32.1 դոլար)։ Գործող գնագոյացման մեխանիզմի համաձայն՝ նավթամթերքի գները ճշգրտվում են՝ կախված նավթի միջազգային գների փոփոխություններից:

Չինաստանի երեք խոշոր նավթային ընկերություններին՝ China National Petroleum Corporation-ին, China Petrochemical Corporation-ին և China National Offshore Petroleum Corporation-ին, ինչպես նաև նավթավերամշակման գործարաններին հանձնարարվել է պահպանել նավթի արդյունահանումը և հեշտացնել փոխադրումները՝ ապահովելու կայուն մատակարարումները:

ajax-loader