ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում շարունակվում է «Ավտոներկրողներ», «Ավտոներկրողների միություն» և «Ավտոներկրող-4» ՍՊ ընկերությունների գործունեության արդյունքում թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական վարույթով նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ Տ.Հ.-ն, հանդիսանալով պետական գրանցում ստացած վերոնշյալ ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ և փաստացի սեփականատեր, ընկերությունների միջոցով նպատակադրված լինելով պետությունից խարդախությամբ հափշտակելու առանձնապես ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ
Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Ինչպես տեղեկանում ենք ԿԲ տարածած հաղորդագրությունից, նիստի ժամանակ որոշվել է՝ իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11.75 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8.75 %:
Կարդալ ավելին »Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենը հանդիպել է Բասկերի երկրի կապի ցանցի խոշորագույն օպերատորի ղեկավարների հետ
Իսպանիայում շարունակվում է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի աշխատանքային այցը։ Մետրոպոլիտենից հայտնում են, որ այցի ընթացքում Բաբկեն Սեդրակյանը հանդիպում է ունեցել Բասկերի երկրի, տարածաշրջանային կապի ցանցի խոշորագույն օպերատոր «Իտելազպի» ընկերության տնօրինության հետ։ Ընկերությունն ապահովում է Բիլբաոյի մետրոպոլիտենի կապի և ենթակառուցվածքների, տրանսպորտի և կապի օբյեկտների, տեղեկատվայնացման, տեղեկատվական անվտանգության բարձր որակն ու դրանով իսկ լուծում անվտանգային մի շարք ...
Կարդալ ավելին »ԵՄ բնակչությունը 2022-ին երկու տարվա ընթացքում առաջին անգամ աճել է
Եվրամիության (ԵՄ) բնակչությունը 2022 թվականին երկու տարվա ընթացքում առաջին անգամ ավելացել է Covid-19 համաճարակի հետևանքով առաջացած անկումից հետո: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ վիճակագրական վարչությունը (Eurostat): 2022 թվականի արդյունքներով՝ ԵՄ բնակչությունը կազմել է 448,4 մլն մարդ: Նախորդ տարի այդ թիվը 446,7 էր: Համավարակի ավարտից հետո միգրացիոն հոսքերի ակտիվացումը, ինչպես նաև Ուկրաինայից տեղահանվածների զանգվածային ներհոսքն ապահովել են աճի զգալի բաժին: Նախորդ ...
Կարդալ ավելին »Մեկնարկում է թվային արվեստի ձեռներեցության անվճար դասընթացը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ImpactAim Venture Accelerator վենչուրային աքսելերատորը և ISTC հիմնադրամը համատեղ սկսում են բոլորովին նոր շուկայական ուղղվածություն ունեցող մասնագիտական ծրագիր։ Տեղերի քանակը սահմանափակ է, հայտերը կարելի է ներկայացնել մինչև օգոստոսի 3-ը ներառյալ: Գրանցվել հնարավոր է այստեղ: Ծրագրին մասնակցությունն անվճար է, առաջնահերթությունը տրվելու է արվեստի ոլորտում մասնագիտացում ստացած կամ տվյալ պահին ստացող մասնակիցներին։ Digital Art Entrepreneurship անվճար ծրագիրը նախատեսված է 15-24 ...
Կարդալ ավելին »Ստեփանակերտում անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է
Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին ձեթի և շաքարավազի տեսքով տրամադրվող օգնության վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: Այդ մասին տեղեկացնում է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը: Այն ընտանիքները, որոնք չեն հասցրել ստանալ օգնությունը, կարող են ներկայանալ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության՝ Ազատամարտիկների 54 հասցեում գտնվող վարչական շենք՝ հետևյալ ժամանակացույցով. Օգոստոսի 1-ին՝ ժամը 13:00-15:00, Օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-13:00, ...
Կարդալ ավելին »Հայտնի է՝ երբ կվճարվեն օգոստոսի կենսաթոշակները
Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2023 թվականի օգոստոս ամսվա կենսաթոշակի վճարումը կսկսվի օգոստոսի 3-ից։ Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 01-08-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.49%-ով և կազմել 81.63 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.59%-ով և կազմել 85.23 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 01-08-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.39%-ով և կազմել 1999.90 դոլար, արծաթի գինն աճել է 1.81%-ով և կազմել 24.81 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.32%-ով և կազմել 957.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 01-08-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.77%-ով և կազմել 2222.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.09%-ով և կազմել 8662.50 դոլար, կապարի գինն աճել է 0.02%-ով և կազմել 2158.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.85%-ով և կազմել 22307.00 դոլար, անագի գինն աճել է 0.21%-ով և կազմել 28740.00 ...
Կարդալ ավելին »