Գյումրի-Երևան ճանապարհին վթարի ենթարկված զբոսաշրջային միկրոավտոբուսը վերադառնում էր Արևմտյան Հայաստանից

Գյումրի-Երևան  ավտոճանապարհին վթարի ենթարկված միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Թուրքիայում գտնվող պատմական հայկական բնակավայրեր կատարած ուղևորությունից։ Lուրը հաստատել է վթարի հետևանքով տուժածներից մեկի հարազատը։  

Միկրոավտոբուսը պատկանել է «Համշեն տուր» տուրիստական ընկերությանը։ Ընկերության հիմնադիր Գևորգ Պետրոսյանը հայտնել է, որ միկրոավտոբուսը խմբին տեղափոխելիս է եղել Արևմտյան Հայաստանից։ Վթարի հետևանքով մահացել է 11 մարդ։  

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Գյումրի» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ վթարից հետո «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 մարդ, որոնցից երեքը մահացած են եղել, մեկը տեղափոխվել է Երևանի Համալսարանական հիվանդանոց, իսկ 5-ն այս պահին գտնվում են «Գյումրի» ԲԿ-ի վերակենդանացման  բաժանմունքում։   

Հայաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վթարի հետևանքով ևս 3 տուժած դեպքի վայրից տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն․ նրանց առողջական վիճակը գնահատվել է թեթև: Նրանք հետազոտվել են, ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել:

ajax-loader