ԿԳՄՍ նախարարությունը կքննարկի Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայր: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այնտեղ աշխատանքային խումբը ծանոթացել է  10-րդ տարին իրականացվող վիշապաքարերի պեղումների ընթացքին, ուսումնասիրվել են հուշարձանների և նախատեսվող պահպանական գոտիների սահմանները։

1691649137393գլխ.jpg (1.02 MB)

00004.jpg (1.50 MB)

Համայնքի ներկայացուցիչների ներկայացմամբ՝ տարածքը իրենց համար միշտ սրբավայր է եղել, իսկ տարածքում առկա վիշապաքարերն ու ժայռապատկերները պահպանվել են համայնքի կողմից։

0005.jpg (556 KB)

Առաջիկայում կազմված փաստաթղթերը կներկայացվեն նախարարություն և կքննարկվեն փորձագիտական հանձնաժողովի կողմից՝ Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու և պահպանական գոտին հաստատելու համար։

0003.jpg (426 KB)

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Վենետիկի համալսարանի  վիշապաքարերը հետազոտող արշավախումբը 2012 թԱրագածի լեռնազանգվածի հարավային բարձրադիր հատվածումծովի մակերևույթից մոտ 3000 մ բարձրության վրահայտնաբերել է նոր հնագիտական հուշարձան՝ Տիրինկատար (Կարմիր սարանվամբ:

Այստեղ մոտ 40 հա մակերես ունեցող սարահարթի վրա կենտրոնացած են 12 վիշապաքարերորոնք առնչվում են կրոմլեխատիպ կառույցներին (հարթակներին): Դրանց շրջակայքում կան այլ կրոմլեխներժայռապատկերներկլորավուն կառույցներհսկայի տներև այլնՍկսած 2013 թպեղումներ են իրականացվում Տիրինկատարում՝ վիշապաքարերի երևույթն ավելի խորն ընկալելու և այդ կոթողները թվագրելու նպատակովՀայկական կողմից արշավախմբի ղեկավարը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանն է։

 

ajax-loader