ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում քննարկվել և հավանության է արժանացել Հայաստանի կողմից ներկայացված հայտը՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ նստաշրջանն ընթանում է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 20-30-ը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մասնակցում է Պատմության և մշակույթի հուշարձանների ...
Կարդալ ավելին »Tag Archives: հնավայր
«Արտանիշ-9» հնավայրում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի դամբարանադաշտ
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին իրականացված պեղումների արդյունքները։ Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ...
Կարդալ ավելին »Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը: Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։ Պեղումներն իրականացնում է հայ-լեհական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարությունը կքննարկի Տիրինկատար հնավայրին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի Տիրինկատար հնավայր: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այնտեղ աշխատանքային խումբը ծանոթացել է 10-րդ տարին իրականացվող վիշապաքարերի պեղումների ընթացքին, ուսումնասիրվել են հուշարձանների և նախատեսվող պահպանական գոտիների սահմանները։Համայնքի ներկայացուցիչների ներկայացմամբ՝ ...
Կարդալ ավելին »«Արտանիշ-9» հնավայրի պեղումներն ավարտական փուլում են
Ավարտին են մոտենում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Արտանիշ և Շողակաթ համայնքի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրի պեղումները, որոնք իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ Գերմանիայի Հալեի Մարտին Լյութերի համալսարանի հետ համատեղ, Արսեն Բոբոխյանի և Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։ Ինչպես տեղեկացրեց հայ-գերմանական հնագիտական արշավախմբի ղեկավարի տեղակալ Մարիամ Ամիրյանը, պեղումներն ընթանում են 2020 թվականից սկսած: Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարան, որը թվագրվում է Ք. ա. երրորդ հազարամյակի ...
Կարդալ ավելին »