Author Archives: admin

Հայաստանից Ռուսաստան արտահանումը ռեկորդային աճ է գրանցել. ՌԴ ԱԳՆ

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից եւ կարեւոր գործընկերներից մեկը  Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալից երկխոսությունն է, ինչպես նաեւ կառավարությունների, նախարարությունների ...

Կարդալ ավելին »

Հարկ վճարելը յուրաքանչյուրիս պարտականությունն է․ ՊԵԿ-ն իրազեկում է

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն: Կոմիտեի հիմնական նպատակը ոչ թե խախտումների բացահայտումը և պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ՝ կանխարգելումը: Հետևաբար, խրախուսելով կամավոր կարգապահությունը, ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել բացառապես պետական գրանցում ստանալուց կամ հարկային մարմնում հաշվառվելուց հետո, օրենքով սահմանված դեպքերում ...

Կարդալ ավելին »

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան՝ հյուպատոսություն բացելու

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կգան Սյունիքի մարզի Կապան քաղաք՝ հյուպատոսություն բացելու հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ակտիվ պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Այդ նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները Մոսկվայում մայիսի 25-ի հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կգան ռուս դիվանագետները, որոնք կզբաղվեն անմիջականորեն «երկրի վրա» ...

Կարդալ ավելին »

Աղավնաձորում 2 օր առաջ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

Օգոստոսի 4-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատում է 14 հրշեջ-փրկարար: Տեղանքում կա քամու որոշակի ուժգնացում։ Իրականացվում են աշխատանքներ ծխացող օջախների բացահայտման և մարման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ...

Կարդալ ավելին »

Այս տարի ամառն ավելի մեղմ է, տեղումները՝ շատ. Սուրենյան

Եթե անցյալ տրվա հունիսին օդի միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը ընդամենը  կազմել է  նորմայի 40-60 տոկոսը, միայն Լոռի, Տավուշ, Շիրակ հատվածում նորմայի 100-150 տոկոսը, ապա այս տարի հունիսին ունեցել ենք ակտիվ ցիկլոնային գործունեության, որի արդյունքում օդի միջին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, այսինքն ուժեղ շոգեր չեն գրանցվել եւ տեղումների քանակը եղել ...

Կարդալ ավելին »

Հայկական ակումբներից միայն «Փյունիկն» է շարունակում պայքարը Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ փուլում

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում պայքարը կշարունակի հայկական միայն մեկ ակումբ: «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցել է հունական «Արիս»-ի հետ ու զիջել նվազագույն հաշվով: Թիմերի երևանյան հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Արարատ-Արմենիա»-ն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլից: Հայաստանի չեմպիոն «Ուրարտու»-ն մրցել է ռումինական «Ֆարուլ»-ի հետ: Երևանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը պարտվել է 2:3 հաշվով, ինչպես առաջին խաղում էր: ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են. 04-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.79%-ով և կազմել 15893.38 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 7260.53 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել 7529.16 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 1046.57 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 04-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների օգոստոսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.19%-ով և կազմել 35215.89 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.64%-ով և կազմել 4501.89 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 13959.72 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 04-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.44%-ով և կազմել 2195.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 8517.00 դոլար, կապարի գինն աճել է 0.12%-ով և կազմել 2147.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.81%-ով և կազմել 21450.00 դոլար, անագի գինն աճել է 1.09%-ով և կազմել 27725.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 04-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.12%-ով և կազմել 1970.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.71%-ով և կազմել 23.62 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.45%-ով և կազմել 922.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader