Author Archives: admin

Ասիական ինդեքսներն աճել են. 11-08-23

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 32473.65 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 2303.51 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 2.01%-ով և կազմել 3189.25 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.90%-ով և կազմել 19075.19 կետ:

Կարդալ ավելին »

Ոստիկանության նախկին պաշտոնյան յուրացրել է 49 մլն 472 հազար դրամ

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (այսուհետ՝ ՊՊԳ վարչություն) Արմավիրի պահպանության բաժանմունքի նախկին պետ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում մի խումբ անձանց օժանդակությամբ յուրացրել է 49 մլն 472 հազար 474 դրամ և կեղծել պաշտոնական փաստաթղթեր: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթով պարզվել է, որ Խ.Ա.-ն 2013-2018 թվականների ընթացքում ֆիզիկական և իրավաբանական 42 անձանց հետ կնքել է օբյեկտների պահպանության պայմանագրեր: Տարբեր ...

Կարդալ ավելին »

Թբիլիսիի մերձակայքում նավթի արդյունահանում են սկսել արդի տեխնոլոգիաներով

Թբիլիսիից 15 կմ հեռավորության վրա՝ Մտիսձիրի ավանի մոտ գտնվող հանքավայրում նավթի և գազի արդյունահանման ցուցանիշները գրեթե կրկնապատիկ աճել են։ Այդ մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը: Նշվում է, որ ցուցանիշների կրկնապատիկ աճը տեղի է ունեցել այն բանի շնորհիվ, որ հանքավայրը շահագործող Block Energy ընկերությունն օգտագործում է հորիզոնական հորատանցքերի տեխնոլոգիա։ Ընկերությունը պնդում է, որ մինչև 2023 թվականի վերջը, հավանաբար, պետության ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի «մարիխուանա» թմրամիջոցի մաքսանենգության դեպք

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել ...

Կարդալ ավելին »

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին անհրաժեշտ է կրթաթոշակ նշանակել․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։ Վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ «Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա։ Այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Փաշինյանը։

Կարդալ ավելին »

Վարչապետը պաշտոնյաներին հորդորեց մերթընդմերթ այցելել տարբեր մարզեր և շփվել մարդկանց հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Վարչապետն այս մասին ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։ ...

Կարդալ ավելին »

Մխչյանի բնակչին մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պարունակող մեծ քանակի բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերել ...

Կարդալ ավելին »

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն արտոնություններ են ուզում ԵԱՏՄ-ի հետ առևտրում. Ռուսաստանի ԱԳՆ

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։ «Կառուցողականորեն տրամադրված շատ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից, շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցում», – ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։ ...

Կարդալ ավելին »

Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ

Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 ...

Կարդալ ավելին »

«Հայկական ավիաուղիները» գործարկել է Երևան-Բաթումի չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան – Բաթում – Երևան երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:

Կարդալ ավելին »
ajax-loader