Author Archives: admin

Վարչապետը Կապանում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ․ տեսանյութ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։ Նշվում է, որ վարչապետը սահմանապահ ուղեկալում ծանոթացել է ծառայողների համար ստեղծված պայմաններին: Փաշինյանն օգոստոսի 17-ին Երևան-Կապան ավիաչվերթով այցելել էր Սյունիքի մարզ։Սյունիքի մարզպետարանում վարչապետին ներկայացվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։ Վարչապետը ...

Կարդալ ավելին »

Հուլիսին 97 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 97 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում: Հսկողական ...

Կարդալ ավելին »

Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել. ո՞վ է գնորդը

Բրիտանական Chaarat Gold կազմակերպությունը Հայաստանում Կապանի հանքը 55.4 մլն դոլարով վաճառել է հայկական «Լիճքվազ» ՓԲԸ-ի (Լիճքվազի հանքի արդյունահանողն է. խմբ.) հետ փոխկապակցված Gold Mining Company-ին։ Տեղեկությունը հայտնում է Chaarat–ի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնում է armeniasputnik.am-ը։ «Որոշումը պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի բարձրացման հետևանքով աճող ծախսերով և հնարավոր կորուստներով։ Գործարքի ավարտը սպասվում է 2023 թվականի 4-րդ եռամսյակում կամ 2024 ...

Կարդալ ավելին »

Գործադիրը 2,6 մլրդ է հատկացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման համար

«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար կնքել է 2,624,260․8 հազ․ դրամ արժողությամբ պայմանագրեր: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 60.7 կմ ճանապարհների միջին ...

Կարդալ ավելին »

Հաջորդ շաբաթվանից կանոնավոր կգործի Երևան-Կապան չվերթը․ Փաշինյան

Այսօր ՝ օգոստոսի 17-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով այցելել է Սյունիքի մարզ՝ մասնակցելու Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։ Վարչապետը տեղում ծանոթացել է «Սյունիք» օդանավակայանում ստեղծված պայմաններին, շրջել տարածքում, զրուցել աշխատակիցների հետ։ «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան և արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ, այսինքն՝ քաղաքացիները կարող են տոմս գնել և ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական զինուժը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ. Արցախի ՊՆ

Արցախի Պաշտպանության նախարարությունը կեղծիք և ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն այն մասին, թե «այսօր՝ օգոստոսի 17-ին, 11:55-ին կրակային աջակցմամբ հայկական կողմը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, որոնք իբր խափանվել են ադրբեջանական ԶՈՒ ձեռնարկած միջոցառումների արդյունքում»։ Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հայտնել էր, ադրբեջանական զինուժը ժամը 11:30-ի սահմաններում կրակ է բացել Սարուշենի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք։ «Հայկական կողմում կորուստներ ...

Կարդալ ավելին »

Լիբանանը հոսանքազրկվել է պարտքերի պատճառով

Ամբողջ Լիբանանում տասը ժամով անջատվել է էլեկտրականությունը։ Երկու ջէկ դադարեցրել են էներգիայի մատակարարումը պարտքը արտարժույթով չվճարելու պատճառով։ Այս մասին հայտնում են Sky News Arabia-ն և Veto-ն։ Էլեկտրաէներգիան անջատվել է երկրի հյուսիսում՝ Դեյր Ամմար, հարավում՝ Ալ Զահրանի քաղաքներում։ Էլեկտրակայանի օպերատորը զգուշացրել էր արտարժույթով պարտքերը չվճարելու պատճառով հոսանքազրկման մասին։ Պարտքը կազմում է 83 մլն դոլար, այդ գումարից լիբանանյան «Electricity du Liban» պետական ...

Կարդալ ավելին »

Համահայկական խաղեր. թիմային մարզաձևերում պայքարը մոտենում է ավարտին

Համահայկական 8-րդ խաղերում թիմային մրցաշարերը մոտենում են եզրափակիչներին։ Այսօր՝ օգոստոսի 17-ին, կիսաեզրափակիչ խաղեր կկայանան կանանց և տղամարդկանց բասկետբոլի, ֆուտբոլի և տղամարդկանց ֆուտզալի մրցումներում: Կանանց ֆուտզալում պայքարն այսօր կհանգուցալուծվի՝ սպասվում են եզրափակիչն ու 3-րդ տեղի համար խաղը: Համահայկական խաղերի համաշխարհային կազմկոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է օգոստոսի 17-ին սպասվող խաղերի ժամանակացույցը: Տղամարդկանց բասկետբոլի կիսաեզրափակիչներում սպասվում են հետևյալ խաղերը.Ժամը 19։00-ին՝ Բևերլի Հիլզ – Գլենդել ՄԺամը 20։30-ին՝ ...

Կարդալ ավելին »

Գերմանիան Հայաստանին տրամադրել է 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակություն

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը սույն թվականի օգոստոսի 16-ին ստորագրել են ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Քերոբյանը։ Փաստաթղթով նախատեսվում է մինչև 12 միլիոն եվրոյի ֆինանսական օժանդակության տրամադրում «Վերականգնվող էներգիայի ընդլայնում և էներգախնայողություն․ փուլ III» ծրագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader