Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են երեք հայ երիտասարդի ձերբակալելու մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում երեք հայի ձերբակալելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ նրանց սպառնում է 10-օրյա կալանք։

Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ ձերբակալված հայ երիտասարդները «Մարտունի Ավո» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ են։ Նրանց նկատմամբ դեռևս  2021 թվականին հետախուզում է հայտարարվել, իբր, ադրբեջանական դրոշն անարգելու մեղադրանքով։

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայումս հայտնել է միայն 2001 թվականին ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանին առևանգելու մասին։ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանն էլ հայտնել էր, որ ևս մեկ ուսանողի ադրբեջանցիները հարցաքննում են։ 

image-28-08-23-15-04-2.jpeg (114 KB)
image-28-08-23-15-04-1.jpeg (136 KB)
ajax-loader