Author Archives: admin

«Վարչապետի գավաթ» վազքի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 23-ին. մեկնարկել է հայտերի ընդունումը

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 23-ին: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից: «Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով սեպտեմբերի 23-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: Մրցաշարին կարող են մասնակցել ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 31-08-23

Ասիական ֆոնդային բորսաների օգոստոսի 31-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 32619.34 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 2332.00 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 3119.88 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 18382.06 կետ:

Կարդալ ավելին »

Յոհաննեսբուրգի բնակելի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 73-ի

Յոհաննեսբուրգի կենտրոնում հինգհարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 73-ի: Այդ մասի տեղեկանում ենք հարավաֆրիկյան News 24 պարբերականից։ Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ իրավիճակների քաղաքային ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Մուլաուձին հայտնել է, որ վիրավորների թիվը հասել է առնվազն 52-ի։ Նա նշել է, որ զոհերի թիվը դեռ կարող է աճել․ փախչել փորձող մարդիկ հայտնվել են ծուղակում, քանի որ հարկերի միջև տարբեր կառույցներ են ...

Կարդալ ավելին »

Բնապահպանության գծով Հայաստանը 180 երկրների շարքում 56-րդն է, Ադրբեջանը՝ 104-ը․ «Հրապարակ»

Ադրբեջանական լրատվամիջոցները թիրախավորել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը․ ռեպորտաժներ են պատրաստել, որոնցում տարածքի բնակիչները բողոքում են հանքի գործունեությունից։ Ըստ նրանց՝ կոմբինատը հին տեխնոլոգիաներով է գործում՝ վտանգավոր արտանետումներով, խաթարում է տարածաշրջանի էկոհամակարգը։ Այդ նպատակով ադրբեջանցիները ռուս լրագրող էին գործուղել Հայաստան, որը հարցազրույցներ էր արել հայ բնապահպանների հետ։ «Հրապարակը» թեմայի առնչությամբ ներկայացրել է բնապահպանների տեսակետը և զրուցել ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Կոտայքում հայտնաբերվել է 57-ամյա նախրապանի դին, սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրվարույթ

Oգոստոսի 30-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Հայկ Պ․-ից, ով հայտնել է, որ իրենց նախրապան, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Մերուժան Հ․-ի հետ կապ հաստատել չի լինում, մինչդեռ նախիրը վերադարձել է առանց նրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը ահազանգով դեպքի վայր են մեկնած ոստիկաններն ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 10 բուժառու

 Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից օգոստոսի 31-ին 10 բուժառու, ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ...

Կարդալ ավելին »

Պրիմորիեում 500-ից ավելի բնակելի շենք է հեղեղվել

Ռուսաստանի Պրիմորիե երկրամասում տեղատարափներից հետո ջրածածկ է եղել 516 բնակելի շենք, որոնց թվաքանակը մեկ օրում ավելացել է 7 անգամ։ Այդ մասին հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասային վարչությունում։ «19 մունիցիպալ կազմավորումների տարածքում 516 բնակելի շենքեր և 1673 տնամերձ տարածքներ ջրածածկ են եղել», – մեջբերում է «Интерфакс»-ը հատված հաղորդագրությունից։ Մեկ օր առաջ վարչությունը հաղորդել էր, որ երկրամասի 14 մունիցիպալիտետներում ջրի տակ ...

Կարդալ ավելին »

Գյումրիում հիմնանորոգվում են փողոցները

Գյումրիում շարունակվում են փողոցների  հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի իրականացրած «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակում: Ինչպես տեղեկացնում է Գյումրու համայնքապետարանը, ծրագրի շրջանակներում Հաղթանակի պողոտայի մի հատվածն արդեն հիմնանորոգվել է, այս պահին ընթանում է մյուս հատվածի հիմնանորոգումը։ Փողոցաշինական աշխատանքներում ներառված է նաև Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանին հարող մայթերի նորոգում՝ մայթերը ...

Կարդալ ավելին »

Toyota-ն այս տարի առաջին անգամ կարտադրի ավելի քան 10 միլիոն մեքենա

Toyota Motor-ն այս տարի առաջին անգամ 12 ամսում կարտադրի ավելի քան 10 միլիոն ավտոմեքենա: Այս մասին հայտնում է Nikkei թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։ Պարբերականի փոխանցմամբ՝ նախատեսված է 10.2 միլիոն ավտոմեքենայի արտադրություն: Դրանցից 3.4 միլիոնը կարտադրվի հենց Ճապոնիայում, 6.8 միլիոնը՝ արտասահմանյան արտադրամասերում: Այսպիսով, այս ցուցանիշները նախորդ տարվա համեմատ կավելանան համապատասխանաբար 30%-ով և 10%-ով։ Եթե ​​պլանը հաջողությամբ իրագործվի, Toyota Motor-ն առաջին անգամ կհաղթահարի ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել

Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան հետաձգված չվերթերի թիվը գերազանցել է 40-ը: Այդ մասին հայտնել են ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունում («Ռոսավիացիա»)։ «Ռոսավիացիա»-ում նշել են, որ օդային տարածքի օգտագործման սահմանափակումների պատճառով 45 օդանավ ուղարկվել է պահեստային օդանավակայաններ։ «Որպես պահեստային օդանավակայաններ օգտագործվել են Շերեմետևոյի, Սանկտ Պետերբուրգի, Սամարայի, Կազանի, Յարոսլավլի և Նիժնի Նովգորոդի օդանավակայանները։ Մոտ ժամանակներս այդ չվերթերի ուղևորներին կհասցնեն նշանակման օդանավակայաններ», – հայտնել են գործակալության ...

Կարդալ ավելին »
ajax-loader