Author Archives: admin

Նավթի գներն աճել են. 01-09-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.67%-ով և կազմել 83.81 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.42%-ով և կազմել 87.05 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը հայտնում է սահմանին 3 զինծառայողի վիրավորվելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է սահմանին հայկական զինված ուժերի հետ բախման ընթացքում երեք զինծառայողի վիրավորվելու մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանը սեպտեմբերի 1-ի վաղ առավոտից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ։  

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 01-09-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 34721.91 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 4507.66 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 14034.97 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի ուղղությամբ․ հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր

Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավոր։ Այդ մասին հայտարարություն է տարածել պաշտպանության նախարարությունը։ «Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ»,- ասվում ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 01-09-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.33%-ով և կազմել 1965.50 դոլար, արծաթի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 24.83 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.88%-ով և կազմել 974.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն ինտենսիվ կրակում է Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած՝ ինտենսիվ կրակ է բացում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 01-09-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 2.04%-ով և կազմել 2204.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 8380.50 դոլար, կապարի գինն աճել է 1.76%-ով և կազմել 2192.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.21%-ով և կազմել 20350.00 դոլար, անագի գինն աճել է 0.20%-ով և կազմել 25110.00 ...

Կարդալ ավելին »

Գայի պողոտայում մեքենա է այրվել․ վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է

Օգոստոսի 31-ին, ժամը 23:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գայի պողոտայի թիվ 32 շենքի մոտակայքում ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Բաքվի մեղադրանքները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունը, թե հայկական զինված ուժերի ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին կրակել են սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի և դպրության օրն է

Այսօր սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի, գրի եւ դպրության օրը: Հայաստանի դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում վերսկսվել են դասերը: Սեպտեմբերի 1-ն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր։ Սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։ Ավանդաբար այդ օրը դպրոցներում հանդիսավոր արարողություններ են ընթանում՝ նվիրված նոր ուսումնական տարվան։ Հատուկ հանդիսությամբ ...

Կարդալ ավելին »
ajax-loader