Մահացել է դերասան Սամվել Սարգսյանը

68 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։

«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը։  Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Սամվել Սարգսյանի հարազատներին և գործընկերներին»,- ասված է Հայաստանի թատերական գործիչների միության տարածած հաղորդագրության մեջ։

Սամվել Սարգսյանը ծնվել է 1955թ. սեպտեմբերի 18-ին, Երևանում: 1971թ. ավարտել է Երևանի թիվ 129 միջնակարգ դպրոցը: 1971-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում՝ Հրաչյա Ղափլանյանի արվեստանոցում: 1976-88թթ աշխատել է Լենինականի պետական դրամատիկական թատրոնում (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան), 1990-ականներին շուրջ 8 տարի` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան:

Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984), «Մարիամ» (2005), «Փեսացուն կրկեսից» (2011), «Սուպեր մամա» (2014) ֆիլմերում, ինչպես նաեւ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Խաչվող հետքեր», «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի Վարդը» հեռուստասերիալներում:

2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 

ajax-loader