Սեպտեմբերի 4-ին, ժամը 09։00-ից 18։00-ն Դիլիջանի թունելը, ավտոճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, ժամանակավորապես փակ է․ գործում է Ծովագյուղ-Սեմյոնովկա այլընտրանքային ավտոճանապարհը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածին գործում են երթևեկության սահմանափակումներ: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել թիվ 18 դպրոցի բացմանը (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ։ «Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի ...
Կարդալ ավելին »ՊՆ-ն` երկու վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին
Վիրավոր զինծառայողներից մեկի (Նարեկ Պողոսյանի) վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ «Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Երկու զինծառայողներն էլ գտնվում են բժիշկների հսկողության տակ»,- նշել է Թորոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից, ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի և Նորաբակի շրջաններում տեղակայված հայկական ...
Կարդալ ավելին »Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը Թուրքիայի և Խորվաթիայի դեմ խաղերին ընդառաջ
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Սեպտեմբերի 3-ին հավաքին միացել էին հետևյալ ֆուտբոլիստները՝ Օգնյեն Չանչարևիչ – «Ալաշկերտ» Արսեն Բեգլարյան – «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան – «Աստանա»Կամո Հովհաննիսյան – «Աստանա»Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու» Էրիկ Փիլոյան – «Ուրարտու» Սերգեյ Մուրադյան – «Նոա» Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»Վբեյմար Անգուլո – «Ալաշկերտ» Արտակ Դաշյան – «Փյունիկ» Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ» Արթուր Սերոբյան – ...
Կարդալ ավելին »Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան: Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, այցը կմեկնարկի Հայաստանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում և կավարտվի Ադրբեջանում։ Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Շախմատի կայծակնային մրցաշար և ցուցահանդես՝ նվիրված Մոսկվայի 876- ամյակին
Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) մեկնարկել են Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումները, որի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ կազմակերպվող շախմատի 4-րդ ամենամյա մրցաշարը և Մոսկվայի պատմությանը նվիրված ցուցահանդեսի բացումը։ Ինչպես տեղեկանում ենք «Դոմ Մոսկվի» կենտրոնի տարածած հաղորդագրությունից, 150 շախմատիստներ մրցել են 13 տուրերում՝ շրջանաձև մրցակարգով։ Եզրափակչում էին 6 մարզիկներ, որոնք մրցեցին 8 միջազգային գրոսմայստերների հետ: Մասնակիցների թվում էր ...
Կարդալ ավելին »Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Ստեփանակերտում
Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած ...
Կարդալ ավելին »Երևանի «Մանկական այգու» տարածքում ինքնակամ կառույցներն ապօրինի սեփականաշնորհվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Կենտրոն վարչական շրջանի «Մանկական այգու» (նախկինում՝ Կիրովի անվան զբոսայգի) տարածքում առկա հողամասերի և շինությունների կադաստրային գործերը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2004 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի (օտարման ոչ ենթակա տարածքներ) սահմանափակումների ցանկում ընդգրկված Կիրովի անվան զբոսայգու ...
Կարդալ ավելին »Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը
Էլեկտրական մեքենաներ արտադրող ամերիկյան Tesla-ն Չինաստանում ներկայացրել է Model 3-ի թարմացված տարբերակը: Այս մասին ասվում է Չինաստանում ընկերության ներկայացուցչության հաղորդագրության մեջ։ Սա մոդելի առաջին թարմացումն է թողարկումից ի վեր: Հիմնական տարբերակի արժեքը կկազմի 259.9 հազար յուան (36.6 հազար դոլար), իսկ ամենավերջին կոնֆիգուրացիայի համար գնորդները պետք է վճարեն 295.9 հազար յուան (41.6 հազար դոլար): Նորացված մոդելում էներգիայի պաշարը կլինի մոտավորապես 9%-ով ...
Կարդալ ավելին »Սպորտում հաղթում են նախևառաջ գիտելիքով. Կարեն Գիլոյանը մասնակցել է օլիմպիական մարզական քոլեջի միջոցառմանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը սեպտեմբերի 1-ին ներկա է եղել Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի՝ Գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Կարեն Գիլոյանը ողջունել է քոլեջի սաներին ու մանկավարժներին՝ կարևորելով քոլեջի առաքելությունը կրթված մարզիկներ պատրաստելու հարցում: «Կասկածից վեր է՝ լավ երկիր ունենալու համար պետք է ունենալ կրթված սերունդ: ...
Կարդալ ավելին »