2022 թվականին Microsoft ընկերությունը 6,4 միլիարդ լիտր ջուր է սպառել։ Սա համարժեք է միջին չափի 640 միլիոն դույլ ջրի կամ օլիմպիական 2560 լողավազանի տարողության։ Տվյալները ներկայացված են Microsoft-ի բնապահպանական վերջին զեկույցում։ Պատճառն այն է, որ ChatGPT-ի նման արհեստական բանականության մոդելներ ստեղծելու համար շատ ջուր է անհրաժեշտ։ Սրանք հսկայական էլեկտրաէներգիա են պահանջում ու շատ ջերմություն են առաջացնում: Ինքը՝ OpenAI-ի GPT-4 մոդելը, արհեստական ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ընտանեկան բռնության 1051 քրեական վարույթ՝ 2023-ի 1-ին կիսամյակում. ՔԿ-ն ամփոփ տվյալներ է ներկայացրել
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության հանցագործությունների դեպքերի քննության ընդհանուր քրեական շարժընթացը։ Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ: Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, ևս 2 վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 222 քրեական ...
Կարդալ ավելին »Այսուհետ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղորայքը կստանան ոչ թե 50 տոկոս զեղչով, այլ անվճար
Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: Այս մասին հայտնում են ԱԺ հանրային կապերի բաժնից: ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը: Առաջարկվում է օրենքից հանել ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում ու տարածաշրջանում արևային առաջին լողացող էլեկտրակայանը Երևանյան լճի վրա է. կայացավ բացման արարողությունը
Երևանյան լճի վրա կառուցել է 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ֆոտովոլտային կայան, որը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև՝ տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի էներգախնայողության հիմնադրամի և ֆրանսիական NEPSEN ընկերության համագործակցությամբ մշակվել է «Հայաստանում լողացող արևային կայանների զարգացման ծրագիր», որի արդյունքում 800 հազար եվրո դրամաշնորհը հավանության է արժանացել Ֆրանսիայի կառավարության կողմից: «2018 թվականից մենք փոքր քայլելով սկսել ...
Կարդալ ավելին »Հայաստանում հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` COVID-19-ի դեպքերի աճ է գրանցվում ամբողջ աշխարհում, իսկ եվրոպական տարածաշրջանում աճում է օմիկրոնի մի քանի ենթատեսակներով պայմանավորված հոսպիտալացումների թիվը: Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, հիմնականում շրջանառվում են օմիկրոնի BA.2.86 (Pirola) և EG.5 (Eris) տարբերակները։ Հայաստանում օրերս հայտնաբերվել է օմիկրոնի նոր` ակրուքս ենթատեսակը: Սեպտեմբերի 12-ի տվյալներով` վերջին 7 օրում մեր երկրում արձանագրվել է COVID-19-ի 71 դեպք, ինչը ...
Կարդալ ավելին »Մեծամոր հնավայրում պեղումներ են, արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը
Մեծամոր հնավայրի տարածքում ակտիվ հնագիտական պեղումները շարունակվում են։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս պահին ընթանում են հողի շերտի մաքրման աշխատանքները։ Արդեն տեսանելի են դամբարանի զրահի քարերը: Զուգահեռ Մեծամոր հնավայրի քաղաքային թաղամասում Լեհաստանից եկած արշավախումբը իրականացնում է սյունասրահի մաքրման, վերաչափագրման աշխատանքները։ Պեղումներն իրականացնում է հայ-լեհական հնագիտական արշավախումբը (համաղեկավարներ՝ պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյան և Վարշավայի համալսարանի Հնագիտության ամբիոնի դոկտոր ...
Կարդալ ավելին »Միացյալ թագավորության տնտեսությունը անկել է զանգվածային գործադուլների և ամառվա կեսերին անձրևոտ եղանակի ֆոնին
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը հուլիսին նախորդ ամսվա համեմատ կրճատվել է 0.5%-ով։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության Ազգային վիճակագրության ծառայության զեկույցում։ Մեծ Բրիտանիայի արտադրությունը նշված ժամանակահատվածում նվազել է 0.7%-ով, իսկ ծառայությունների և շինարարության ոլորտները կրճատվել են 0.5%-ով։ Ինչպես ընդգծել է Sky News-ը, բրիտանական ՀՆԱ ցուցանիշները հուլիսին ավելի ցածր են եղել, քան ակնկալում էին փորձագետները։ Ըստ վերլուծաբանների՝ թագավորության տնտեսությունը անկել է զանգվածային ...
Կարդալ ավելին »Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է օրենքների նախագծեր
Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել է երկու օրենսդրական նախաձեռնություն: ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է հստակեցնել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի լիազորող նորմերը: Առաջարկվում է օրենքից հանել նաեւ «հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման ...
Կարդալ ավելին »Թուրքիայում մեկ օրում 2 երկրաշարժ է գրանցվել
Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Թուրքիայում երկու երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ը, երկրաշարժերից մեկը գրանցվել է Թուրքիայի Էրզինջանի նահանգում, ուժգնությունը կազմել է 3,3 բալ։ Ավելի ուշ երկրորդ երկրաշարժն է գրանցվել Գազիանթեփում, որի ուժգնությունը կազմել է 3,4 բալ։
Կարդալ ավելին »Գնել Սանոսյանը մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է Երևանյան լճի վրա կառուցված առաջին լողացող արևային ֆոտովոլտային կայանի բացման արարողությանը․ տեղեկացնում են գերատեսչությունից։ Միջոցառմանը ներկա էին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին և այլ պաշտոնյաներ։ Կայանը կառուցվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նախաձեռնությամբ և Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Նախարարը ողջունել է այս նախաձեռնությունը և հույս ...
Կարդալ ավելին »