Հնդկաստանի խորհրդարանում մանդատների 33%-ը կանանց կտրամադրվի

Հնդկաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը կանանց ազդեցիկ ստորին պալատում և նահանգային օրենսդիր մարմնում տալիս է տեղերի 33%-ն՝ ավելի հավասար ներկայացվածություն ապահովելու համար՝ վերջ դնելով օրինագծի շուրջ 27-ամյա փակուղուն՝ քաղաքական կուսակցությունների միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում:

Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանել են օրինագիծը և հայտարարել, որ դրա իրականացման ձգձգումն անարդարություն է կանանց նկատմամբ:

Օրենսդրության համաձայն՝ ընտրված խորհրդարանի ստորին պալատում և նահանգային օրենսդիր մարմիններում տեղերի 33%-ին կարող են հավակնել միայն կանայք:

Կանայք կազմում են Հնդկաստանի ավելի քան 1,4 միլիարդ բնակչության ավելի քան 48%-ը, սակայն խորհրդարանում ունեն 15,1% ներկայացվածություն՝ համեմատած միջազգային միջինի 24%-ի հետ, ասել է օրենքի և արդարադատության նախարար Արջուն Ռամ Մեգվալը: Հնդկաստանի նահանգների օրենսդիր մարմիններում կանայք զբաղեցնում են տեղերի մոտ 10%-ը։

ajax-loader