Tag Archives: խորհրդարան

ՀՀ վարչապետն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի` Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի հանդիպումը: Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը` վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի: Զրուցակիցները կարևորել ...

Կարդալ ավելին »

Վրաստանի նոր գումարման խորհրդարանը կսկսի աշխատանքը՝ չնայած նախագահի եւ պատգամավորների հայցերին. խոսնակ

Վրաստանի նոր գումարման խորհրդարանն աշխատանքը կսկսի նոյեմբերի 25-ին՝ չնայած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու եւ պատգամավորների Սահմանադրական դատարան ներկայացրած հայցերին ընտրությունների վերաբերյալ, հայտնել է երկրի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք կհավաքվենք եւ կճանաչենք մեր իրավունքներն ու լիազարությունները»,- ասել է  Պապուաշվիլին, հայտնել է «Новости Грузия» պորտալը։ Նա «հիմարություն» է անվանել այն հավաստիացումները, թե նախագահի կամ պատգամավորների հայցերը ՍԴ կարող են խանգարել նոր խորհրդարանի լիազորությունների ճանաչման ...

Կարդալ ավելին »

Ճապոնիայում իշխող դաշինքը 2009-ից ի վեր առաջին անգամ կորցրել է մեծամասնությունը խորհրդարանում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (LDP) իշխող կոալիցիան, որը նախագահում է նոր վարչապետ Շիգերու Իշիբան և Կոմեիտո կուսակցությունը, հոկտեմբերի 27-ին կայացած ընտրություններից հետո կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի առանցքային ստորին պալատում: Այս մասին են վկայում տարածքային ընտրական հանձնաժողովների վերջնական տվյալները։ Բոլոր ընտրատարածքներում ձայների հաշվարկից հետո իշխող դաշինքը ստացել է ընդհանուր առմամբ 215 մանդատ՝ մեծամասնության համար անհրաժեշտ 233 մանդատից, միաժամանակ, ԼԴԿ-ն ստացել է ...

Կարդալ ավելին »

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է ընտրությունների նախաշեմին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես ցրվել է՝ կապված առաջիկա վաղաժամկետ ընտրությունների հետ: Այդ մասին հաղորդվում է օրենսդիր մարմնի կայքում։ «Խորհրդարանի արձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 30-ին՝ հինգշաբթի օրը: Համայնքների և Լորդերի պալատի բոլոր աշխատանքներն ավարտվեցին: Ներկայում պատգամավորներ չկան, և Համայնքների պալատի յուրաքանչյուր տեղ թափուր կմնա մինչև 2024 թվականի հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների ավարտը», – գրված է հաղորդագրության մեջ։ Գործող ...

Կարդալ ավելին »

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին

Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ  են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական ...

Կարդալ ավելին »

Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այդ մասին հայտնել է Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը։ Դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ազգային խորհրդի նիստին պատվավոր հյուրի կարգավիճակում մասնակցել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը։ Բազմաթիվ պատգամավորներ հանդես են եկել Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից ...

Կարդալ ավելին »

Իրաքի հայ համայնքն իշխանություններին կոչ է անում տեղ հատկացնել երկրի խորհրդարանում

Հայերն իրենց զրկված են համարում իրավունքների իրականացման հարցում եւ կոչ են անում Իրաքի իշխանություններին հայերին, ինչպես եւ այլ փոքրամասնությունների, տեղ հատկացնել  խորհրդարանում։ «Հայերը վաղեմի եւ պատմական ներկայություն ունեն [Իրաքում]։ Այն ժամանակվանից, ինչ մենք ապրում ենք այս երկրում, մենք Իրաքը համարում ենք մեր հայրենիքը։ Բանակցություններ են վարվում, որպեսզի հայերը դառնան քրիստոնյաների մի մասը խորհրդարանի քվեների համակարգում»,- «Ռուդավ»-ին ասել է Բաղդադում Հայկական ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի խորհրդարանում մանդատների 33%-ը կանանց կտրամադրվի

Հնդկաստանի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որը կանանց ազդեցիկ ստորին պալատում և նահանգային օրենսդիր մարմնում տալիս է տեղերի 33%-ն՝ ավելի հավասար ներկայացվածություն ապահովելու համար՝ վերջ դնելով օրինագծի շուրջ 27-ամյա փակուղուն՝ քաղաքական կուսակցությունների միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում: Բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանել են օրինագիծը և հայտարարել, որ դրա իրականացման ձգձգումն անարդարություն է կանանց նկատմամբ: Օրենսդրության համաձայն՝ ընտրված խորհրդարանի ստորին պալատում և նահանգային ...

Կարդալ ավելին »

Լիբանանի խորհրդարանը 12-րդ անգամ կփորձի հանրապետության ղեկավար ընտրել

Լիբանանի միապալատ խորհրդարանում այսօր տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Պետական բարձրագույն պաշտոնի համար կպայքարեն Ջիհադ Ազուրը, որը 2005-2008 թթ.-ին զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, և «Ալ-Մարադա» քրիստոնեական կուսակցության առաջնորդ, ներքին գործերի նախկին նախարար Սուլեյման Թոնի Ֆրանժիեն: Այդ մասին տեղեկաcնում է ТАСС գործակալությունը: Պատգամավորները 2022 թ. սեպտեմբերից ի վեր հանրապետության ղեկավար ընտրելու 12-րդ փորձն են ձեռնարկելու։ Պետության բարձրագույն պաշտոնը թափուր է մնում ...

Կարդալ ավելին »
ajax-loader