June 7, 2022 Atalnta - A customer pumps gas at Shell gas station, where the price of gasoline approaches close to $6 a gallon, on Peachtree Road near Piedmont Atlanta Spine Center in Buckhead on Tuesday, June 6, 2022. Georgia gas prices hit new heights on Tuesday, according to AAA, with an average statewide cost of $4.33 for a gallon of regular unleaded fuel. That’s still well below the national average of $4.92 per gallon.(Hyosub Shin / [email protected])

Վրաստանում վառելիքը թանկանում է

Վրաստանում վառելիքը շարունակում է թանկանալ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը:

Մասնավորապես, լցակայաններում վառելիքի տարբեր տեսակների գինը վերջին 1 ամսում թանկացել է 25 թեթրիով:

Ըստ BusinessPressNews-ի՝ այսօրվա դրությամբ Socar-ի լցակայաններում «Պրեմիում» տեսակի վառելիքի 1 լիտրի գինը 3,03 լարի է, «Ռեգուլյար» տեսակինը՝ 2,78 լարի, «Սուպեր» տեսակինը՝ 3,70 լարի: Եվրոդիզելն արժե 3,08 լարի։

Vissol-ի լցակայաններում «Դիզելէներջի» տեսակի գինը 3,04 լարի է, «Էկոդիզել» տեսակինը՝ 3,14 լարի, «Էկոպրեմիում»-ը և «Եվրոռեգուլյար»-ն այսօրվա դրությամբ արժեն 3.04 և 2.78 լարի, «Էկոսուպեր»-ի գինը կազմել է 3,68 լարի։

Gulf-ի լցակայաններում «Ջի ֆորս պրեմիում»-ի 1 լիտրի արժեքը 3,09 լարի է, «Ջի ֆորս եվրո ռեգուլյարինը»՝ 2,89 լարի:

ajax-loader