Tag Archives: վրաստան

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանիի հետ, հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը։ Կարևորվեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը և դրա շրջանակներում երկկողմ փոխգործակցության խորացումը։

Կարդալ ավելին »

Վրաստանը զբոսաշրջությունից ռեկորդային՝ 4,1 միլիարդ, դոլար է վաստակել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 4,1 միլիարդ դոլարի, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները։ Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։  «2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26,2 %-ով (856,7 մլն դոլար) գերազանցել է 2019 թվականի (նախահամավարակային) մակարդակը, իսկ 2022 թվականի մակարդակը՝ 17,3 %-ով (608,7 մլն դոլար): Վրաստանը  4,1 մլրդ դոլարի ռեկորդային շահույթ է ստացել», – ...

Կարդալ ավելին »

Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է այցելուների վերահսկողությունը սահմաններին

Վրաստանի սահմանային հսկողության միջոցառումներն ուժեղացվել են, և ներդրվում են այցելուներին վերահսկելու նոր տեխնոլոգիաներ: Ինչպես տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում Վրաստան է մուտք գործել 7 մլն 157 հազար 742 օտարերկրացի։ Դրա հետ մեկտեղ տարանցիկ մուտքերը տարվա ...

Կարդալ ավելին »

Վրաստանում վարկերի տոկոսադրույքները նվազել են

2023 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, վարկերի տոկոսադրույքները նվազել են: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, նոյեմբերին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,69 տոկոս, իսկ դեկտեմբերին նվազել է մինչև 12,94 տոկոս։  Այս մասին գրում է aliq.ge-ն։ Ուշագրավ է, որ 2023 թվականի դեկտեմբերին նվազումն առավելապես ազդել է լարիով վերցված վարկերի վրա։ Դեկտեմբերին ազգային արժույթով տրված վարկերի տոկոսադրույքները նոյեմբերի համեմատ նվազել են 16,11 տոկոսից մինչև ...

Կարդալ ավելին »

Վրաստանի խորհրդարանի ղեկավարը ողջունել է Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ երկրին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին

Եվրամիությունը ճանաչեց Վրաստանի լիիրավ անդամակցության ապագան եվրոպական ընտանիքում և ևս մեկ անգամ հաստատեց իր անսասան աջակցությունը երկրի ձգտումներին և եվրոպական ընտրությանը: Ինչպես տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ 2023 թ․ նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց հաշվետվություն Վրաստանի կողմից այն 12 հանձնարարականների կատարման վերաբերյալ, որոնք անհրաժեշտ  են ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Եվրահանձնաժողովը Եվրոպական ...

Կարդալ ավելին »

2023-ին Վրաստան ամենաշատն այցելել են ռուսաստանցիները

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան են այցելել ավելի քան 1.14 միլիոն Ռուսաստանի քաղաքացի: Այս ցուցանիշը 47.3%ով ավելի է, քան 2022-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալները։ Ռուսաստանի Դաշնությունը 2023 թվականի ինն ամսվա ընթացքում Վրաստան այցելությունների թվով առաջատար է։ Զբոսաշրջիկների համար ամենագրավիչը տարվա երրորդ եռամսյակն էր. այս ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստան են այցելել 571190 անգամ, ինչը 7.2%-ով ավելի ...

Կարդալ ավելին »

Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 15 մլն 919,5 դոլար: Այս տեղեկությունը տարածում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։ Այդ մասին գրում է aliq.ge-ն։ Ըստ տեղեկության՝ այս ցուցանիշը 16,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։ Այս ցուցանիշից արտահանումը կազմել է 4 607,2 մլն դոլար (աճը՝ 12,7 տոկոսով), իսկ ներմուծումը՝ 11 312,3 մլն դոլար (աճը՝ ...

Կարդալ ավելին »

Վրաստանում վառելիքը թանկանում է

Վրաստանում վառելիքը շարունակում է թանկանալ, aliq.ge-ի փոխանցմամբ՝ գրում է BusinessPressNews-ը: Մասնավորապես, լցակայաններում վառելիքի տարբեր տեսակների գինը վերջին 1 ամսում թանկացել է 25 թեթրիով: Ըստ BusinessPressNews-ի՝ այսօրվա դրությամբ Socar-ի լցակայաններում «Պրեմիում» տեսակի վառելիքի 1 լիտրի գինը 3,03 լարի է, «Ռեգուլյար» տեսակինը՝ 2,78 լարի, «Սուպեր» տեսակինը՝ 3,70 լարի: Եվրոդիզելն արժե 3,08 լարի։ Vissol-ի լցակայաններում «Դիզելէներջի» տեսակի գինը 3,04 լարի է, «Էկոդիզել» տեսակինը՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կգործի առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ հետընդունման համաձայնագրերի կնքումը դիտվում է որպես անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից մեկը:  Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումն առավել ևս ...

Կարդալ ավելին »

ԵԱՀԿ նախագահը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ։ Այդմասին հաղորդում է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: Օսմանին նաև հանդիպումներ կունենա խորհրդարանականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ըստ հաղորդագրության՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցի հիմնական նպատակը կլինի ԵԱՀԿ-ի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ամրապնդումը, անվտանգության առկա ...

Կարդալ ավելին »
ajax-loader