Վրաստանի ՆԳՆ-ն ուժեղացրել է այցելուների վերահսկողությունը սահմաններին

Վրաստանի սահմանային հսկողության միջոցառումներն ուժեղացվել են, և ներդրվում են այցելուներին վերահսկելու նոր տեխնոլոգիաներ: Ինչպես տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը, այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու Վախթանգ Գոմելաուրին։

Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 2023 թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում Վրաստան է մուտք գործել 7 մլն 157 հազար 742 օտարերկրացի։ Դրա հետ մեկտեղ տարանցիկ մուտքերը տարվա ընթացքում կազմել են 1,3 մլն, իսկ 24 ժամից պակաս ժամանակահատվածով մուտքերը՝ 1,6 մլն։

«Սահմանն առավելագույնս հսկվում է: Պետական ​​անվտանգության ծառայության հետ միասին մենք ստուգում ենք բոլորին: Խոսքը սահմանային հսկողության մասին է, դեմքերի ճանաչման համակարգի մոնտաժի մասին: Ներդրվել է նոր ծրագիր և ստուգվում է»,- ասել է Գոմելաուրին:

Նրա խոսքով՝ նախորդ տարիների համեմատությամբ սահմանին հսկողությունը խստացվել է։

2023 թվականին մուտքերի ու ելքերի թվով առաջատարը ՌԴ քաղաքացիներն են, երկրորդ տեղում` Թուրքիայի քաղաքացիները, իսկ երրորդում՝ Հայաստանի քաղաքացիները։

ajax-loader