Author Archives: admin

Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը ՀՀ սահմանի և ԼՂ շփման գծի երկայնքով․ վարչապետ

Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվում է մնալ լարված։ Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ադրբեջանը շարունակում է իր զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով»,- ասաց վարչապետը։

Կարդալ ավելին »

Կառավարության նիստի օրակարգում 58 հարց է, որից 55-ը՝ չզեկուցվող․ ՈՒՂԻՂ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 58 հարց, որից 55-ը չի զեկուցվում, եւս 1 հարց հանվել է օրակարգից:: Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը. – «Վերամշակում՝ մաքսային տարածքում», «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների հաշվառման կարգը սահմանելու մասին, – «Հանցավոր ճանապարհով ստացված ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հայտարարել է Հյուսիսային ծովով ՌԴ-ի հետ գործընկերության մասին

Հնդկաստանը ձգտում է համագործակցել Ռուսաստանի հետ Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարար Սարբանանդա Սոնովալը։ Նա Վլադիվոստոկում հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Հեռավոր Արևելքի և Արկտիկայի զարգացման հարցերով նախարար Ալեքսեյ Չեկունկովի հետ։ «Հնդկաստանը հավատարիմ է համագործակցությանը Հյուսիսային ծովային երթուղու զարգացման գործում՝ գիտակցելով կապերի և առևտրի ընդլայնման համար ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանական ԶՈւ-ն Մարտակերտում խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Մարտակերտի շրջանում խախտել են հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունից, հայկական կողմում կորուստներ չկան։

Կարդալ ավելին »

Երևանի հասարակական տրանսպորտի 7 երթուղիների տեղաշարժը հասանելի է «Յանդեքս» քարտեզում

Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, յոթ երթուղիներ՝ համար 2, 25, 32, 34, 37, 61 և 77, արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով: Դրանք տեղադրվել են շուրջ 60 ժամանակակից ավտոբուսներում: Ըստ աղբյուրի՝ օրական միջին հաշվարկով այդ երթուղիներից օգտվում է շուրջ 30 հազար մարդ: «Ընդամենն անհրաժեշտ ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է անօրինական միգրացիայով զբաղվող հանցավոր խմումբ. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը: Ինչպես տեղեկանում ենք ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն և Ա.Հ-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, մեկ միասնական դիտավորությամբ շահադիտական նպատակով միմյանց գործողությունները փոխլրացնելով Ա.Պ.-ի օժանդակությամբ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ մի շարք ...

Կարդալ ավելին »

Լիբիայում ջրհեղեղն ավելի քան 5300 մարդու կյանք է խլել

Լիբիայի Դերնա նավահանգստային քաղաքում ջրհեղեղի զոհերի թիվը կարող է գերազանցել 5,300-ը, նման տվյալներ է ներկայացրել Բենղազիի կողմից վերահսկվող Լիբիայի արևելյան շրջանների Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գրում է Euronews-ը։ «Դանիել» փոթորկի հետևանքով առաջացած հորդառատ անձրևները լցրել են չոր սեզոնային գետերի հուները: Երկու ամբարտակներ ճեղքվել են, կամուրջներ են ավերվել, հեղեղը 100 հազար բնակչություն ունեցող քաղաքի ամբողջ թաղամասեր է տարել, շատ բնակիչների ծովն է ...

Կարդալ ավելին »

Կանխատեսվում է անշարժ գույքի շուկայի 10-15 տոկոս գնանկում.

Մասնագետները կանխատեսում են՝ անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի նվազող գործարքները, ռելոկանտների մի հատվածի վերադարձը, վաճառքի շուկայում գնանկման կբերի: 168.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վահե Դանիելյանը շուկայում առկա միտումներին անդրադառնալով՝ նշել է, որ այս պահի պասիվացումը պայմանավորված է և՛ սեզոնայնությամբ, քանի որ շատերը հանգստի են մեկնել, և՛ գերբարձրացած գներով: «Վերջին երկու տարվա ընթացքում գները շատ բարձրացան, և շուկայում որոշակի կայունացում ...

Կարդալ ավելին »

ԵԽԽՎ հանձնաժողովը կդիմի բյուրոյին՝ հրատապ կարգով Արցախում հումանիտար ճգնաժամի շուրջ քննարկում կազմակերպելու հարցով

Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացնում է, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը Փարիզում կայացած նիստի ընթացքում որոշում է կայացրել դիմել ԵԽԽՎ բյուրոյին: Առաջարկվելու է հետևյալը՝ հրատապ ընթացակարգով կազմակերպել Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի հարցի քննարկում ԵԽԽՎ 2023թ. թվականի հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում.Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից պարտավորությունների կատարման (Մոնիտորինգի) և Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների ...

Կարդալ ավելին »

iPhone-ի պատմության մեջ 15-րդը կլինի շրջադարձայինը. համեմատական

Ըստ պաշտոնական աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ iPhone 15-ը հեղափոխական առանձնահատկություններ է բերել լուսանկարչության ոլորտում։ Հիշեցնենք, որ iPhone 14-ը համալրված է հետևի երկու ոսպնյակներով՝ 12 ՄՊ հիմնական սենսորով և 12 ՄՊ լայնանկյուն f/2.4 ոսպնյակով։ iPhone 15-ը ներկայացնում է ավելին, նոր արտադրված iPhone-ի ունի 48 մեգապիքսել տեսախցիկ։ Նույնը, ինչ տեղադրված է iPhone 14 Pro-ում և iPhone 14 Pro Max-ում: Սա աներևակայելի կարևոր թարմացում ...

Կարդալ ավելին »
ajax-loader