Ճապոնիայի բնակչության տասը տոկոսից ավելին ներկայում 80 եւ ավելի տարեկան է, հայտարարել է երկրի կառավարությունը, տեղեկացրել է CNN-ը։ Ներքին գործերի եւ հաղորդակցությունների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ տարեց մարդկանց (65 եւ ավելի տարեկան) բաժինը Ճապոնիայում նույնպես գտնվում է ռեկորդային բարձր մակարդակի վրա եւ կազմում է բնակչության 29,1 տոկոսը՝ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում։ Նախարարությունը թվերը հրապարակել է Տարեցների օրվա (պետական տոն) տոնակատարության առիթով։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Արարատ Միրզոյանը Նորվեգիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Կովկասում առկա վիճակը
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը ...
Կարդալ ավելին »6 մլրդ դոլարի գործարքով Իրանը և ԱՄՆ-ը փոխանակել են բանտարկյալներին
Իրանն ու ԱՄՆ-ն բանտարկյալների փոխանակում են կատարել, որի շրջանակներում 4 տղամարդ և 1 կին, որոնք բանտարկված էին Թեհրանում, վերադարձել են ԱՄՆ։ Վաշինգտոնն իր հերթին ազատ է արձակել ԱՄՆ-ում բանտարկված Իրանի 5 քաղաքացիների։ Այս մասին հաղորդում է BBC-ն։Այս համաձայնության ձեռք բերման համար միջնորդ էր հանդիսացել Կատարը, որը բանակցություններ էր վարում կողմերի հետ 2022 թ․ փետրվարից։ Գործարքի շրջանակներում Հարավային Կորեայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսները նվազել են. 19-09-23
Եվրոպական ֆոնդային բորսաների սեպտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.05%-ով և կազմել 15727.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.39%-ով և կազմել 7276.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 7652.94 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.45%-ով և կազմել 1024.52 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 19-09-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 34624.30 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 4453.53 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 13710.24 կետ:Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 19-09-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.41%-ով և կազմել 2206.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 8388.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 2241.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.70%-ով և կազմել 19910.00 դոլար, անագի գինն աճել է 1.44%-ով և կազմել 26000.00 ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են. 19-09-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.19%-ով և կազմել 1953.60 դոլար, արծաթի գինն աճել է 0.13%-ով և կազմել 23.46 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.01%-ով և կազմել 936.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 19-09-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.93%-ով և կազմել 92.47 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.36%-ով և կազմել 95.00 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Լիճքում 5000 մետր խմելու ջրատարի արտաքին ցանց է հիմնանորոգվել
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է 5 կիլոմետր երկարության խմելու ջրատարի արտաքին ցանց։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Լիճքի խմելու ջրատարի արտաքին ցանցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 120 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսի ...
Կարդալ ավելին »Երևանի բոլոր 10 ընտրական հանձնաժողովում տեղի կունենա վերահաշվարկի վիճակահանություն. ԿԸՀ
Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, տեղի կունենա պարտադիր վերահաշվարկի վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանդրադառնան վերահաշվարկի դիմումներին։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1 մասի համաձայն՝ բոլոր ընտրատարածքներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։ Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վերահաշվարկի ...
Կարդալ ավելին »