Author Archives: admin

99 միլիոն դոլար՝ ԱՄՆ-ում Tesla-ի պահեստամասերի առաջին գործարանը կառուցելու համար

Թայվանական Hota ավտոպահեստամասերի արտադրողը, որը բաղադրիչներ է մատակարարում Tesla-ին, 99 միլիոն դոլար է ներդնում իր առաջին գործարանը Ասիայից դուրս՝ ԱՄՆ-ում կառուցելու համար: Այդ մասին հայտնում է Reuters-ը։ «Քանի որ կորոնավիրուսի տարիները և ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը վերափոխեցին գլոբալիզացիոն գործընթացները և ստեղծեցին մատակարարման տարածաշրջանային շղթաներ, մենք կրկին մտածեցինք ԱՄՆ-ում ավելի մեծ ներդրումների մասին»,– ասել է Hota-ի նախագահ Դեյվիդ Շենը: Նոր արտադրական կենտրոնի ...

Կարդալ ավելին »

Գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ

Հայաստանում 2023թ. հունվար-հունիսին գրանցվել է տնտեսական ակտիվության 11,4 տոկոսի աճ։ Այս մասին Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 25-ին, 2023թ. առաջին կիսամյակի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ, ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպերը շարունակվել են։ Դրանք ձեւավորվել են հանրապետություն քաղաքացիների զգալի թվի ներհոսքի, ...

Կարդալ ավելին »

«Սյունիք» օդանավակայանը կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր․ «Հետք»

Կապանի «Սյունիք» օդանավակայանը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից (IATA) եռանիշ կոդ է ստացել՝ YUK, ինչը նշանակում է, որ այն կարող է սպասարկել միջազգային կանոնավոր չվերթեր: Մինչ այս «Սյունիքն» արդեն ստացել էր Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO, կառույց է ՄԱԿ-ի համակարգում) քառանիշ կոդ՝ UDCK, ինչը նրան իրավունք էր տալիս սպասարկել միջազգային ոչ կանոնավոր (չարտերային, սեզոնային) չվերթեր, գրում է «Հետքը»: Հատկանշական է, որ ...

Կարդալ ավելին »

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է. ԿԳՄՍՆ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկում է դիմումների և փաստաթղթերի ընդունելությունը: Նախարարությունը հայտնում է, որ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն, N 451-Ն և N 457-Ն  որոշման պահանջներին համապատասխան՝ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները ...

Կարդալ ավելին »

Պետական պարտքը դրամային արտահայտությամբ աճել է 2,5 տոկոսով

Հայաստանի պետական պարտքը հունիսի 30-ի դրությամբ կազմում է 4 տրլն 289 մլրդ դրամ, ԱՄՆ դոլարով՝ 11 մլրդ 103 մլն դոլար: Այդ մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստին՝ 2023 թ. պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը: «Դրամային արտահայտությամբ պետական պարտքն առաջին կիսամյակում աճել է 2.5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով աճել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական գանձարան մուտքագրվել են 14,5%-ով ավելի հարկեր

2023 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե է մուտքագրվել 1 տրիլիոն 584 մլրդ դրամ հարկային եկամուտ, որը կազմում է 9 ամսվա հաստատված 1 տրլն 597 մլրդ դրամի  ցուցանիշի 99.2%-ը։ Ինչպես հաղորդում է ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը, վկայակոչելով օպերատիվ տվյալները, հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական գանձարան հարկային մուտքերը 14.5%-ով կամ 200.8 մլրդ դրամով գերազանցել են 2022 թվականի նույն ժամանակահատվածի ...

Կարդալ ավելին »

Financial Times․ Սաուդյան Արաբիան արդարացրել է նավթի արդյունահանումը կրճատելու որոշումը

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարը պաշտպանել է թագավորության որոշումը՝ երկարաձգելու նավթի արդյունահանման կրճատումները՝ նշելով, որ այդ քայլը չի եղել գները բարձրացնելու փորձ։ Այս մասին հաղորդում է Financial Times պարբերականը։ Էր Ռիադը և Մոսկվան այս ամսվա սկզբին հայտարարել էին, որ նավթարդյունահանման և արտահանման ծավալների կրճատումը կպահպանեն մինչև 2023 թ․վերջը։ Այդ հայտարարությունից հետո Brent նավթի գինն աճել է ավելի քան 6 %-ով՝ հասնելով ...

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը

Երևանում սեպտեմբերի 22-24-ն անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը։ Նախագիծն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն էին RBB München Iguanas e.V., Upsala Zirkus, «Ունիսոն» ՀԿ-ն և «Անտարես» մեդիա հոլդինգը։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Գերմանիայի Մյունխեն և Ցայտց քաղաքներում։ Փառատոնի մեկնարկը տրվել է Գյոթե կենտրոնում կազմակերպված հանդիպմամբ: Ցուցադրվել են տեսանյութեր և ռեպորտաժներ ...

Կարդալ ավելին »

Հայաստան տեղափոխված արցախցիները հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ են. Գորիսի փոխքաղաքապետ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող բոլոր նրանք, ովքեր Կոռնիձոր հասնելուց հետո ցանկություն են հայտնում ճանապարհը չշարունակել, տեղի իշխանություններն ընդունում և տեղավորում են Գորիսում: Այդ մասին տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը: «Այստեղ գնահատվում են նրանց կարիքները: Նրանք, ովքեր բժշկական օգնության կամ որևէ այլ ծառայության կարիք են ունենում՝ տեղում դա կազմակերպվում է, մինչև իրենց կարիքները գնահատվեն և դրա արդյունքում համապատասխան օժանդակություն ստանան: Նրանք, ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Երևան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: 16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է:

Կարդալ ավելին »
ajax-loader