Author Archives: admin

Իսրայելը տարհանել է իր դիվանագետներին Մարոկկոյից և Եգիպտոսից

Մարոկկոյում և Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն ու կցորդները հատուկ չվերթով տարհանվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է «Իսրայելի ձայն» Telegram ալիքը, տեղեկացնում է  cursorinfo-ն։  Լրատվամիջոցի տվյալներով, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առաջացած բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը ստիպված է եղել տարհանել Եգիպտոսում և Մարոկկոյում իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։ Իսրայելի մյուս դեսպանություններում  հայտարարվել   բարձր պատրաստվածության ռեժիմ: «Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ ...

Կարդալ ավելին »

Արտահանվող ենթաակցիզային ապրանքների պետական տուրքի դրույքաչափերը կբարձրանան

Հայաստանում կբարձրանան արտահանվող ենթաակցիզային ապրանքների Պետական տուրքի դրույքաչափերը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել Պետական տուրքի մասին օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի խոսքով ՝ առաջարկվող փոփոխությունները համապատասխանեցվում են Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի պահանջներին: Պետական տուրքը գանձվում է մաքսային մարմինների կողմից սահմանին ծառայություններ մատուցելու համար’ հայտարարագրերի ...

Կարդալ ավելին »

Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 10,3 տոկոսով

Հայաստան նավթամթերքի ներմուծումը 2023թ․ առաջին կիսամյակում աճել է տարեկան 10,3% – ով՝ կազմելով 257,6 հազար տոննա։ Ընդ որում, մաքսային արժեքը կրճատվել է 10%-ով ՝ մինչև 228.3 մլն դոլար։ Այդ մասին են վկայում Հայաստանի մաքսային ծառայության տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում նավթամթերքը, հիմնականում, ներմուծվել է Ռուսաստանից (74,3%), Իրանից (8,8%), Հունաստանից (8,5%), Թուրքիայից (4%), Վրաստանից (2,4%), Կորեայի Հանրապետությունից (0,4%), Ռումինիայից (0,3%), ինչպես նաև Նիդերլանդներից, ...

Կարդալ ավելին »

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են արագ կառուցվող տների վերաբերյալ հարցեր

Արագ կառուցվող բնակելի տների վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում նման փորձառություն ունեցող կազմակերպությունների հետ: Հանդիպմանը մասնակցել են արագ կառուցվող տների համար անհրաժեշտ կոնստրուկցիաներ արտադրող, ներմուծող և նոր տեխնոլոգիաների կիրառությամբ շինարարություն իրականացնող հայաստանյան և իրանական ընկերությունների ներկայացուցիչներ: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությունը հետաքրքրվել է դաշտի հիմնական դերակատարների արտադրական հզորություններից, ներուժից, աշխատանքների իրականացման տևողությունից։ Ոլորտում գործող ընկերությունների կարողությունների առավել ...

Կարդալ ավելին »

Երևանը կանդամակցի ամենամեծ բնապահպանական կառույցներից մեկին․ Տիգրան Ավինյանն ընդունել է ICENCA հյուրերին

Երևանի քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել անդամակցելու ամենամեծ բնապահպանական կազմակերպություններից մեկին՝ Բնության պահպանության միջազգային միությանը (ԲՊՄՄ/IUCN)։ Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանում անցկացվող ԲՊՄՄ համայնքի (ICENCA) հանդիպման մասնակիցները ջերմ ընդունելության են արժանացել Երևանի պատմության թանգարանում, որտեղ նրանց ողջունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Բարի գալուստ Երևան, սիրելի հյուրեր։ Մենք իսկապես ուրախ ենք անդամակցելու ԲՊՄՄ-ին, մենք գիտակցում ենք արժեքը, որն իրենից ներկայացնում է ...

Կարդալ ավելին »

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության զոհերի հիշատակին

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։ SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պետության բոլոր դրոշները կիջեցվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում երկրի բոլոր դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։ Egypt Today պարբերականն, իր հերթին, հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 80 ուսուցիչ համապատասխան հարթակի միջոցով արդեն աշխատանք է գտել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանք գտնելու համար դիմելու նպատակով ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործարկված համապատասխան  գործարկված հարթակի միջոցով աշխատանք է գտել 81 ուսուցիչ։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նշեմ, որ հարթակի գործարկման պահին գրանցված էր 1422 թափուր աշխատատեղ, այս պահին արդեն ունենք 1341-ը, ինչը նշանակում է, ...

Կարդալ ավելին »

Գերիների և պատանդների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել ՀԿ-ների 3 ներկայացուցիչներ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում կարող է ընդգրկվել գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների երեք ներկայացուցիչ։  «ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 20-ի «Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․18-10-23

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 18-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 401.67 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.04 դրամով և կազմել 423.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 4.13 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.73 դրամով և կազմել 489.07 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 2150 ուսանող արդեն դիմել է Հայաստանի բուհեր, քոլեջներ և ուսումնարաններ

 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1000 սովորող է դիմել ՀՀ քոլեջներ և ուսումնարաններում ուսումը շարունակելու համար։ Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ մանրամասնելով, որ հիմնականում դիմել են Երևանի ուսումնական հաստատություններ, իսկ մարզերի պարագայում գերակշռում են Կոտայքի ուսումնական հաստատություններ դիմած  քոլեջների և ուսումնարանների ուսանողները։ «Մեր տպավորությամբ այս համակարգի ուսանողների շուրջ 45-ից 50 ...

Կարդալ ավելին »
ajax-loader