Author Archives: admin

Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում քաղաքապետի տեղակալների նշանակումն է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հոկտեմբերի 26-ին կգումարվի Երևանի ավագանու արտահերթ նիստ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը։ Ավագանու նիստի օրակարգում է քաղաքապետի տեղակալներ նշանակելու հարցը։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի թեկնածուն  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Փամբուխչյանն է։ Քաղաքապետի տեղակալի թեկնածուներն են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և«Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։

Կարդալ ավելին »

Ներկայացվել է Սոս Սարգսյանի հեղինակած և արտիստին նվիրված երեք գրքերը

Համազգային պետական թատրոնի հիմնադիր, դերասան ու արվեստագետ Սոս Սարգսյանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեցին արտիստի հեղինակած «Երկիրը երկիր է», «Սոս Սարգսյան. վիպակներ» և Սերգեյ Առաքելյանի հեղինակած «Նահապետը» գրքերը։   Միջոցառման ընթացքում Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի արտիստները ներկաների համար ընթերցեցին արտիստի ստեղծագործություններից հատվածներ, որից հետո հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Սոս Սարգսյանի բեմադրած «Ծննդյան տոները Սենյոր Կուպելլոյի տանը» ներկայացման բացառիկ ցուցադրությունը:  Համազգային ...

Կարդալ ավելին »

Հայկական տարազները՝ Վիեննայում․ «Տերյան» մշակութային կենտրոնի ցուցադրումը

«Տերյան մշակութային կենտրոնը» հայկական ավանդական տարազների և գորգերի մեկշաբաթյա ցուցադրությամբ է հանդես եկել Վիեննայում՝ ՄԱԿ-ի գրասենյակում: Ցուցադրությունը կրել է «Անցյալի ապագան. կին ձեռներեցների հզորացում՝ աջակցելով  Հայաստանի ավանդական արվեստի վերածննդին» խորագիրը: Ներկայացվել են հայկական ավանդական տարազի ավանդույթները և դրանց  հետ կապված ժողովրդական ձեռարվեստի վերականգնումը՝ ապագա սերունդների համար մշակութային հարուստ ժառանգության պահպանման նպատակով: Բացմանը խոսքով հանդես է եկել ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին

րթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին։   Ինչպես հայտնեցին ԿԳՄՍ նախարարությունից, ցուցահանդեսում  ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում  հրատարակված, հիմնականում օտարալեզու հայ գրականություն: Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին  ներկայացվեց «Հայ գրականությունը թարգմանություններում»  դրամաշնորհային  ծրագիրը,  որով ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, ...

Կարդալ ավելին »

«Վալլեքս գրուպը» երկրաբանական ուսումնասիրություն կանցկացնի Տավուշում

«Վալլեքս գրուպ» ընկերությունների խմբի անդամ «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն Տավուշ-Խնձորուտ հանքային դաշտում՝ օգտակար հանածոների արդյունահանման համար կանցկացնի երկրաբանական ուսումնասիրություն: Այդ նպատակով ընկերությունը հոկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ին, Բերդի Ժիրայր Անանյանի անվան մշակույթի տանը կկազմակերպի հանրային քննարկում։ Հանքային դաշտը գտնվում է Բերդ խոշորացված համայնքի վարչական սահմաններում։ Համայնքապետարանը պաշտոնական կայքում հայտարարել է, որ քննարկման նպատակն է՝ բացահայտել հանրային կարծիքը թեմայի շուրջ, արձանագրել շահագրգիռ հանրության ...

Կարդալ ավելին »

Լճի հատակին 3 ամիս մնալուց հետո Apple Watch-ը շարունակել է աշխատել

ԱՄՆ մի քաղաքացի իր Apple Watch Ultra խելացի ժամացույցը կորցրել է լճում լողալու ժամանակ, այնուհետև գտել այն երեք ամիս անց, և պարզվել է, որ սարքն աշխատում է։ Այս մասին հայտնում է 9to5Mac-ը։ Ամիր Նուրանին ապրում է Լոս Անջելեսում։ Նա ժամացույցը կորցրել է Տեխասի Թրևիս լճում հանգստանալիս, որը հայտնի է իր ջրային բազմաթիվ տեսարժան վայրերով։ Apple Watch Ultra-ի սիլիկոնե ժապավենն արձակվել է, ...

Կարդալ ավելին »

2024-ի բյուջեում պաշտպանության ծախսերն 125 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի պետական բյուջեի պաշտպանական ոլորտի ծախսերը էական և առանցքային է համարում։ Փաշինյանն այդ մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։ Վարչապետը նշեց, որ պաշտպանական ծախսերի աճի դինամիկան որևէ կերպ չի հակասում Կառավարության կողմից հայտարարված խաղաղության օրակարգին։ «Հատուկ ուզում եմ ընդգծել, որ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի ...

Կարդալ ավելին »

Հոկտեմբերի 26-ից ուժի մեջ են մտնում ՌԴ միգրացիոն օրենքի փոփոխությունները

ՌԴ միգրացիոն օրենսդրության նոր փոփոխություններն ուժի մեջ են մտնում  հոկտեմբերի 26-ից․ որոնց համաձայն՝ միգրանտը կարող է Госуслуги կայքի միջոցով միգրացիոն հաշվառման կանգնել: Այդ մասին տեղեկացրեց Հայկական Կարիտասի «Ռուսաստանի, Հայաստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի միջև աշխատանքային միգրացիայի հարցերով մասնագիտացած հասարակական կազմակերպությունների անդրազգային ցանցի միավորում» ծրագրի փորձագետ Տաթևիկ  Բեժանյանը՝ նշելով, որ  այժմ միգրանտը և նրա կողմից վարձակալած բնակարանի սեփականատերը պետք է գրանցված լինեն  ...

Կարդալ ավելին »

2023-ին Վրաստան ամենաշատն այցելել են ռուսաստանցիները

Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստան են այցելել ավելի քան 1.14 միլիոն Ռուսաստանի քաղաքացի: Այս ցուցանիշը 47.3%ով ավելի է, քան 2022-ի նույն ժամանակահատվածում։ Այս մասին են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տվյալները։ Ռուսաստանի Դաշնությունը 2023 թվականի ինն ամսվա ընթացքում Վրաստան այցելությունների թվով առաջատար է։ Զբոսաշրջիկների համար ամենագրավիչը տարվա երրորդ եռամսյակն էր. այս ժամանակահատվածում ռուսաստանցիները Վրաստան են այցելել 571190 անգամ, ինչը 7.2%-ով ավելի ...

Կարդալ ավելին »

Կոտայքում բացվել է կանանց հնարավորությունների ընդլայնման կենտրոն

Կոտայքի մարզի Ձորագյուղ գյուղում բացվել է Crelab ստեղծարար կենտրոնը, որը թույլ կտա նպաստել մարզերում կանանց զբաղվածությանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանն ու հետագա զարգացմանը: Նորաձևության և դիզայնի պալատի (Fashion & Design Chamber-FDC) մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն ՝ կենտրոնը բացվել է Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերում սոցիալական նորարարությունների և ստեղծարարության զարգացման համար կանանց հնարավորությունների ընդլայնման ծրագրի շրջանակներում ՝ Labs for Change: Սույն ծրագիրն ...

Կարդալ ավելին »
ajax-loader