Կոտայքում բացվել է կանանց հնարավորությունների ընդլայնման կենտրոն

Կոտայքի մարզի Ձորագյուղ գյուղում բացվել է Crelab ստեղծարար կենտրոնը, որը թույլ կտա նպաստել մարզերում կանանց զբաղվածությանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանն ու հետագա զարգացմանը:

Նորաձևության և դիզայնի պալատի (Fashion & Design Chamber-FDC) մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն ՝ կենտրոնը բացվել է Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերում սոցիալական նորարարությունների և ստեղծարարության զարգացման համար կանանց հնարավորությունների ընդլայնման ծրագրի շրջանակներում ՝ Labs for Change:

Սույն ծրագիրն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության աջակցության և Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի, Impuct Hub-ի և Դիլիջանում Made Well արվեստանոցի համագործակցության շնորհիվ։

Ծրագրի շրջանակներում նշված մարզերում կբացվեն ստեղծարար կենտրոններ, որտեղ կանանց և երիտասարդների համար կստեղծվեն հնարավորություններ մասնագիտական գիտելիքների, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման, եկամտաբեր պրոդուկտների ստեղծման, ստեղծարար մտածողության զարգացման համատեքստում:

Ծրագիրն իր առջև խնդիր է դնում բացահայտել տնտեսական ցածր ակտիվության, կանանց ներգրավվածության պատճառները, վերացնել այդ առումով առկա խոչընդոտները, նպաստել աշխատատեղերի ստեղծմանը, աղքատության կրճատմանը:

Crelab ստեղծարար կենտրոնը բացվել է Ձորաղբյուրում ՝ Այգեգործ թաղամաս, 41 շենք, 11 հասցեում: Սեպտեմբերին համանման կենտրոն է բացվել Շիրակի մարզում։

ajax-loader