Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից ...
Կարդալ ավելին »Tag Archives: կենտրոն
OVIO-ն գործարկել է տվյալների մշակման խոշորագույն կենտրոնը ՀՀ-ում
OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։ Կոմերցիոն շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։ OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, ...
Կարդալ ավելին »Վառնայում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն
Բուլղարիայի Վառնա քաղաքում բացվել է բուլղարա-հայկական մշակութային և տեղեկատվական կենտրոն, որը վարելու է միջոցառումների օրացույց՝ ներառելով հայ համայնքին առնչվող բոլոր կազմակերպությունների և միությունների գործունեությունը: Այդ մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը (БТА): Կենտրոնն օրհնել է Տեր Դիրայր քահանա Հադավյանն, ով Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի ներկայացուցիչ Տաթև արքեպիսկոպոս Ակոպյանի ներկայացուցիչն է։ Նորաբաց կենտրոնը կանցկացնի թրեյնինգներ, դասախոսություններ, շնորհանդեսներ ...
Կարդալ ավելին »Փարիզի կենտրոնում սեպտեմբերին նախատեսվում է բացել Շառլ Ազնավուրի անվան այգին. Անն Իդալգո
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Անն Իդալգոն նշել է, որ մեծ ուրախությամբ է հյուրընկալում վարչապետին և ընդգծել իր շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին: Քաղաքապետը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին նախատեսվում է Փարիզի կենտրոնում բացել Շառլ Ազնավուրի անվան այգին, որտեղ կտեղադրվի նաև մեծանուն շանսոնյեի կիսանդրին: Վարչապետ ...
Կարդալ ավելին »Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում փետրվարի 20-ին ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի և Հայաստանի Հանրապետության դեսպանության միջև համագործակցության պայմանագիր, որով համալսարանում հիմնադրվում է Հունաստանում Հայոց լեզվի և մշակույթի ամբիոն՝ մեկնարկելով հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրությունների և դասավանդման գործընթացը։ Ինչպես տեղեկանում ենք Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, պայմանագիրը ստորագրվել է Հունաստանի Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ֆոտիոս Մարիսի և Հունաստանում ՀՀ արտակարգ ...
Կարդալ ավելին »Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը
Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի հրամանով հաստատվել են 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին անցկացվող բուհերի ընդունելության միասնական քննությունների ժամանակացույցը և քննական կենտրոնների ցանկը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ըստ այդմ՝ քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը: «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը տեղի կունենա հունվարի 20-ին, «Քիմիա», «Աշխարհագրություն» առարկաներինը՝ հունվարի ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնում էական կբարձրանա ավտոկայանատեղերի վճարը․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց: Նախագիծն ընդունվեց 32 կողմ, 3 դեմ ձայներով: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր առաջարկները կայանատեղիների, կարմիր գծերի և կիրակի օրը դրանք անվճար դարձնելու վերաբերյալ կքննարկվեն փետրվարին: Երևանի ավագանու կողմից ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ...
Կարդալ ավելին »Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց անհրաժեշտ լուծում է. Ավինյան
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում ավտոկայանատեղիների վճարի բարձրացումը դժվար, բայց քաղաքի համար անհրաժեշտ լուծում է. առաջիկա տարիներին կենտրոնում 4 խոշոր ավտոկայանատեղի կկառուցվի: Այդ մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հեշտ է քննադատել ավտոկայանատեղիների վճարի բարձրացման մասին օրինագիծը, բայց համակարգային և միևնույն ժամանակ դժվար որոշումների, պատասխանատվություն ստանձնելուն գնալը շատ ավելի դժվար է։ Սակագների բարձրացումն ինքնին հեշտ է, բայց ...
Կարդալ ավելին »Կոտայքում բացվել է կանանց հնարավորությունների ընդլայնման կենտրոն
Կոտայքի մարզի Ձորագյուղ գյուղում բացվել է Crelab ստեղծարար կենտրոնը, որը թույլ կտա նպաստել մարզերում կանանց զբաղվածությանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանն ու հետագա զարգացմանը: Նորաձևության և դիզայնի պալատի (Fashion & Design Chamber-FDC) մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն ՝ կենտրոնը բացվել է Շիրակի, Կոտայքի և Տավուշի մարզերում սոցիալական նորարարությունների և ստեղծարարության զարգացման համար կանանց հնարավորությունների ընդլայնման ծրագրի շրջանակներում ՝ Labs for Change: Սույն ծրագիրն ...
Կարդալ ավելին »Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1,5 տոննա բարձած բեռնատարների մուտքը
Երևանի փոքր կենտրոնում առավոտյան ժամը 07։00-ից մինչև երեկոյան 21։00-ն կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Նա հավելել է, որ ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով, համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 124-րդ հոդվածի:
Կարդալ ավելին »