Երևանի փոքր կենտրոնում ժամը 07։00-21։00-ն կարգելվի 1,5 տոննա բարձած բեռնատարների մուտքը

Երևանի փոքր կենտրոնում առավոտյան ժամը 07։00-ից մինչև երեկոյան 21։00-ն  կարգելվի 1․5 տոննա առավելագույն բենռվածությամբ բեռնատարների մուտքը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նա հավելել է, որ ճանապարհային նշաններին չենթարկվելն առաջացնում է տուգանք 5000 ՀՀ դրամի չափով, համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 124-րդ հոդվածի:

ajax-loader