Հայաստանի կառավարությունը 2024-ին ակնկալում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի մակարդակում»,- ասաց Հովհաննիսյանը։
Կարդալ ավելին »Author Archives: admin
Գերմանական բյուջետային Eurowings-ը կկատարի Բեռլին-Երևան ուղիղ չվերթներ
2024 թվականին գերմանական Eurowings ավիաընկերությունը ուղիղ օդային հաղորդակցություն կբացի Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով: Այդ մասին ասված է Հայաստանում ԳԴՀ դեսպանության Facebook-ի էջում զետեղված հաղորդագրությունում: Աղբյուրի համաձայն, չվերթը կսկսի իրականացվել հաջորդ տարվա մայիսի վերջից: Բեռլինի Ներկայացուցիչների պալատի անդամ, դոկտոր Մարտին Պետցոլդը և եվրոպական և հայ մասնագետների ասոցիացիայի ներկայացուցիչը Բեռլինում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են անցկացրել Eurowings-ի ...
Կարդալ ավելին »Toyota-ն ռեկորդային թվով մեքենաներ է արտադրել
Ճապոնական Toyota Motor ավտոմոբիլային կոնցեռնը 2023 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում, որը սկսվել է այս տարվա ապրիլի 1-ին, արտադրել է 5.58 միլիոն ավտոմեքենա, ինչը նշված ժամանակահատվածում ընկերության համար ռեկորդային ցուցանիշ է։ Այս մասին են վկայում ընկերության հրապարակած տվյալները։ Կոնցեռնի հայտարարության մեջ նշվում է, որ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության արտադրությունն ամբողջ աշխարհում աճել է 12.8%-ով։ Միաժամանակ, օրացուցային տարվա առաջին կիսամյակում ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-բիզնես հանդիպմանը քննարկվել է ԼՏՕ-ի զարգացման հեռանկարը
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների հետ հանդիպմանը քննարկել է լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կիրառման ու զարգացման հեռանկարները, բիզնեսին հետաքրքրող խնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: ՊԵԿ նախագահը տնտեսվարողների ուշադրությունը հրավիրել է կիրառվող լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի առանձնահատկություններին ու դրանցից օգտվելու պարագայում՝ ընձեռված հնարավորություններին. «ԼՏՕ կարգավիճակ ունեցող տնտեսվարողների համար դա նախեւառաջ ժամանակի եւ ծախսերի խնայողություն ...
Կարդալ ավելին »Ֆոնդային բորսա․ տեղաբաշխվել է 48,1 մլրդ դրամի պարտատոմս
Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։ Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,8 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել ...
Կարդալ ավելին »COP28-ին ընդառաջ․ Հայաստանն ամփոփում է գործողությունների արդյունքը
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված COP28 համաժողովին ընդառաջ Երևանում մեկնարկել է գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերի արդյունավետության և շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատաժողովը: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 28-րդ համաժողովն (COP-28) անցկացվելու է 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում: Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի Հայաստանն իր խոցելի լեռնային էկոհամակարգերով արդեն բախվել է կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը՝ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է առանց փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառք
ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։ Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է ...
Կարդալ ավելին »Ոստիկանությունը 24 ժամ իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին
Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որի ընդունման դեպքում ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնը 24 ժամյա իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այդ մասին հայտնեց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։ Ֆիդանյանը նշեց, որ խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում առևտրի ծավալը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2023 թվականին, կանխատեսումներից մեկի համաձայն` կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Մոսկվայում Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ։ «Կա առանձին կանխատեսում, որ կգերազանցենք 100 միլիարդ դոլարը (խմբ․՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում փոխադարձ առևտրի ծավալը)», – ասել է փոխվարչապետը՝ պատասխանելով լրագրողների հարցին։ Ինչպես ...
Կարդալ ավելին »Երևանում կտեղադրվի արտաքին լուսավորության ցանցի հեռակառավարման նոր համակարգ
Երևանի արտաքին լուսավորության ցանցի արդիականացմանը զուհագեռ՝ կտեղադրվի հեռակառավարման նոր համակարգ: Այդ մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործկարգավարական խորհրդակցության ժամանակ: Այն հնարավորություն կտա ավելի հեշտությամբ լուծել վերահսկողության, անվտանգության խնդիրները, առցանց տարբերակով նկատել վթարներն ու արագորեն արձագանքել:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ