Հայաստանի կառավարությունը 2024-ին ակնկալում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի մակարդակում»,- ասաց Հովհաննիսյանը։