Tag Archives: ֆինանս

Պաշտպանության ծախսերը կավելանան 81%-ով. ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: Տվյալը «Ֆեյսբուքի» էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կֆինանսավորի հանրային պաշտպանի աշխատավարձի՝ 15 տոկոսով բարձրացումը

Կառավարությունը կֆինանսավորի հանրային պաշտպանների աշխատավարձերի 15 տոկոսով բարձրացումը: Ազգային ժողովը վերջնական ընթերցմամբ քննարկել է փաստաբանության մասին օրենքի փոփոխությունները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով ՝ միջոցները ՀՀ պետական բյուջեից ուղղվելու են բացառապես արտաժամյա աշխատանքների կատարմանը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ օրինագծի անհրաժեշտությունը պայմանավորված է երկու գործոնով ՝ հանրային պաշտպանների գրասենյակների ծանրաբեռնվածության կայուն աճով և քրեական և քրեական դատավարության նոր ...

Կարդալ ավելին »

Ֆինանսավորման է երաշխավորվել երկակի նշանակության 9 նախագիծ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թ․ նոյեմբերի 2-ի N 2275-Ա/2 հրամանով հաստատվել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության» 2023թ. երկրորդ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Մրցույթն ուղղված է երկակի նշանակության հետազոտությունների և կարողությունների ամրապնդմանը և զարգացմանը։ Մրցույթի ...

Կարդալ ավելին »

2024-ին ակնկալում ենք 2 տրլն 566 մլրդ դրամի հարկային եկամուտներ․ ֆինանսների նախարար

Հայաստանի կառավարությունը 2024-ին ակնկալում է 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի հարկային եկամուտներ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Մենք ակնկալում ենք հարկային եկամուտները 2 տրիլիոն 566 միլիարդ դրամի մակարդակում»,- ասաց Հովհաննիսյանը։

Կարդալ ավելին »

Fintech360-ին կմասնակցի մոտ 200 ներկայացուցիչ տարբեր երկրներից

2023թ.-ի հոկտեմբերի 26-29-ը Երեւանում կայանալիք Fintech360 միջազգային համաժողովին կմասնակցի Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Լեհաստանից, Տաջիկստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Չինաստանից, ԱՄԷ-ից եւ այլ երկրներից ժամանած մոտ 200 ներկայացուցիչ: Համաժողովն անցկացվում է «Յունիբանկ» ԲԲԸ-ի եւ Kwikpay վճարային համակարգի աջակցությամբ՝ Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցում: Այս տարի Fintech360-ի գլխավոր գործընկերն է NABIX ընկերությունը: Յունիբանկից հայտնել են, որ փորձագետները կքննարկեն ժամանակակից ֆինանսական ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ֆինանսական աջակցություն ստանալու համար պետք է բացեն քարտային հաշիվներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը: Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական  աջակցություն ցուցաբերելուն: «Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ ...

Կարդալ ավելին »

Հաշվեքննիչ պալատը պետբյուջեի կատարման հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չի արձանագրել

2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ֆինանսական ցուցանիշներում էական խեղաթյուրումներ չեն արձանագրվել։ Ազգային ժողովում այս մասին ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։ «Հաշվեքննության արդյունքներով հաշվեքննիչ պալատը հանգել է դրական կարծիքի, որովհետև ստացել է բավարար համապատասխան տեղեկատվություն հաշվեքննության ենթարկված մարմիններից և ֆինանսական հաշվետվությունները բոլոր առումներով զերծ են էական խեղաթյուրումներից։ Հաշվեքննիչ պալատը փաստում է, որ 2022 թվականին պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ...

Կարդալ ավելին »
ajax-loader