Օրերս Քաջարանի մշակույթի պալատում ներկայացվեց «Անփորձանք գիշեր» բեմադրությունը: Այդ մասին հայտնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։
Դերասանական խումբը ներկայացումից առաջ եղավ նաև բացահանքում: Ոլորտին անծանոթ թատրոնի մարդիկ տպավորված էին Քաջարանի հանքավայրի մասշտաբներից ու ընկերության տարածքում կիրառվող աշխատանքի անվտանգության և բնապահպանական միջոցառումներից։