Tag Archives: Մշակույթի պալատ

Քաջարանի Մշակույթի պալատում ներկայացվել է «44-օրյա հերոսապատում» գիրքը

Քաջարանի Մշակույթի պալատի մեծ դահլիճում կարոտն ու հուզմունքը միախառնվել էին իրար։ Հերթական անգամ բեմից հնչեցին արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների անունները։ Երեկոն կազմակերպվել էր Մշակույթի պալատի անձնակազմի և պատերազմի ականատես և մասնակից Ոսկեհատ Մելքումյանի նախաձեռնությամբ։ Չարաբաստիկ պատերազմի զոհերից էր նաև Ոսկեհատի եղբայրը՝ կապիտան Հովհաննես Մելքումյանը։ Երեկոյի ընթացքում Ոսկեհատ Մելքումյանը ներկայացրեց իր հեղինակած «44-օրյա հերոսապատում» գրքի ստեղծման պատմությունը, որի հիմքում ընկած են ...

Կարդալ ավելին »

Հայ կինոն 100 տարեկան է․ միջոցառում Քաջարանի Մշակույթի պալատում

Քաջարանի Մշակույթի պալատը և «Քաջարան» կինոթատրոնը, միանալով «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ –ի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությանը (ապրիլի 16-ից մեկնարկել են հայ կինոյի 100-ամյակին նվիրված միջոցառումները), ապրիլի 17-ին Մշակույթի պալատի ճեմասրահում կազմակերպեցին «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով միջոցառում։ Այդ մասին հայտնում է պալատի ֆեյսբուքյան էջը, որում, մասնավորապես, նշված է․ «Երեկոյի սկզբում հակիրճ ներկայացվեց հայ կինոյի ստեղծման պատմությունը՝ համր ֆիլմերից մինչև ...

Կարդալ ավելին »
ajax-loader