Միջարտադրամասային սպորտային մրցաշար՝ ԶՊՄԿ-ում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է միջարտադրամասաին սպորտային հերթական մրցաշարի մասին։

«Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը մեր ընկերության բարի ավանդույթներից է։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ սպորտաձևերով ամեն տարի կազմակերպվում են սիրողական մրցաշարեր։

Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էր 12 թիմ, եզրափակիչ փուլում մրցում էին Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի և Լեռնային պլանավորման դեպարտամենտի թիմերը:

Թեժ պայքարի արդյունքում հաղթեց ՀՋՏԱ-ի թիմը, իսկ Անվտանգության դեպարտամենտը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Հաղթող թիմերն արժանացան դրամական պարգևների, մեդալների և գավաթի:

Նման միջոցառումները խրախուսվում են սպորտի մասսայականացման և կոլեկտիվների միջև համագործակցության զարգացման և առողջ մրցակցություն ձևավորելու տեսակետից։

Շնորհավորում ենք մեր գործընկեր հաղթող թիմերին»,- նշված է ընկեության տարածած հաղորդագրության մեջ։

ajax-loader