Tag Archives: մրցաշար

Միջարտադրամասային սպորտային մրցաշար՝ ԶՊՄԿ-ում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է միջարտադրամասաին սպորտային հերթական մրցաշարի մասին։ «Միջարտադրամասային սպորտային մրցաշարերի անցկացումը մեր ընկերության բարի ավանդույթներից է։ Ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ և շախմատ սպորտաձևերով ամեն տարի կազմակերպվում են սիրողական մրցաշարեր։ Մինի ֆուտբոլի առաջնությանը մասնակցում էր 12 թիմ, եզրափակիչ փուլում մրցում էին Հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամասի և Լեռնային պլանավորման դեպարտամենտի թիմերը: Թեժ պայքարի արդյունքում հաղթեց ՀՋՏԱ-ի թիմը, ...

Կարդալ ավելին »

Երեք հրաձիգ կմասնակցի Բրազիլիայի վարկանիշային մրցաշարին

Հայաստանի հրաձգության հավաքականը բրազիլական վարկանիշային մրցաշարին կմասնակցի 3 մարզիկով: Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում ապրիլի 11-20-ը կկայանա օլիմպիական վարկանիշային հերթական մրցաշարը։ Այն կլինի 10մ մրցաձևում ուղեգրերի ձեռքբերման վերջին հնարավորությունը։ 25մ և 50մ մրցաձևերում դեռ խաղարկվելու են ուղեգրեր այս ձևերի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Վարկանիշային այս մրցաշարի յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի 2 օլիմպիական ուղեգիր։ Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն հրաձիգներ Հրաչ Բաբայանը, Էլմիրա Կարապետյանը, ...

Կարդալ ավելին »

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում մարտի 7-ին Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Փարիզի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 7-ին ռինգ դուրս կգան Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Նարեկ Մանասյանը և Գուրգեն Մադոյանը: Նախօրեին կայացած մենամարտերում աշխարհի առաջնության փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը հենց մեկնարկում պարտություն էր կրել Կանադան ներկայացնող Ալեքսիս Բարիերից, իսկ Ռուդոլֆ Գարբոյանը 5:0 հաշվով հաղթել էր Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տեո Վիին: Ավելի վաղ ռինգ էին դուրս ...

Կարդալ ավելին »

2024-ին առաջին ագամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշար

Երևանում 2024 թվականին կկազմակերպվեն մարզական մի շարք միջոցառումներ. նախատեսվող 15 միջազգային մրցաշարերից 5-ն առաջին անգամ կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագրով մրցաշարի ներքո՝ վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն և հանդբոլ սպորտաձևերում: Անցկացվող մյուս մրցաշարերն են բռնցքամարտը, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտը, ձյուդոն, մարմնամարզությունը, շախմատը և մարաթոնյան վազքը: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ ...

Կարդալ ավելին »

Թենիսիստ Կարեն Խաչանովը ֆրանսիական ATP մրցաշարի քառորդ եզրափակչում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարում։ Տղամարդկանց մենախաղում Խաչանովը մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղից հետո առավելության հասավ  ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ: Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր ...

Կարդալ ավելին »

ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարում Հայաստանի լավագույն արդյունքը Սամվել Տեր-Սահակյանինն է

Ավարտվեց Մեծ Բրիտանիայի Մեն կղզում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրանդ Սվիս» մրցաշարը: Վերջին` 11-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից  Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիան: Հրանտ Մելքումյանը պարտություն կրեց: Հայ շախմատիստներից լավագույն արդյունք գրանցեց Սամվել Տեր-Սահակյանը, որը 15-րդ հորիզոնականում է: Մրցաշարի հաղթողը հնդիկ Գուջրաթ Վիջիթն է, որը 11 հնարավորից հավաքեց 8,5 միավոր: Կանանց մրցաշարի վերջին տուրում ...

Կարդալ ավելին »

«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 4-ին

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով նոյեմբերի 4-ին երրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցաշարին կմասնակցեն ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն, ինչպես նաև առողջության վերաբերյալ համապատասխան տեղեկանք ունեցող քաղաքացիները, որոնք հայտագրվել են մինչև սեպտեմբերի 20-ը: Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ ...

Կարդալ ավելին »

10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» միջազգային մրցաշարը

Երևանում հոկտեմբերի 10-16-ն անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել: Մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան ...

Կարդալ ավելին »

Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում

Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքս Թոխյանը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և ...

Կարդալ ավելին »

Հայկ Մարտիրոսյանը կրկին Շարժայի մրցաշարի առաջատարների թվում է

Հայ գրոսմայստերները Շարժայի մրցաշարի առաջատարների թվում են: Միջազգային մրցաշարի 7 տուրերից հետո Հայկ Մարտիրոսյանը և ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը 5-ական միավորով 6 առաջատարների շարքում են: Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ունեն 4-ական, Սամվել Տեր-Սահակյանը` 3 միավոր: Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Այն կեզրափակվի մայիսի 25-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից:

Կարդալ ավելին »
ajax-loader