Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչը, որի անհետ կորելու մասին նախօրեին հայտնել էր Արցախի ոստիկանությունը, հայտնաբերվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։
«Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։