Tag Archives: բնակիչ

Վաղարշապատի 45-ամյա բնակիչը տան նկուղում թմրանութ է պահել․ 3 անձ է ձերբակալվել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդը պահում և օգտագործում է թմրամիջոց։ ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով ստացված տվյալները, Զվարթնոց-Նորակերտ ճանապարհին երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած զանգվածով կաթուցիչ և մոտ 3 գրամ շոկո թմրամիջոցի նմավող զանգված: Երիտասարդը ...

Կարդալ ավելին »

Գազայի հյուսիսի բնակիչները հունվարի 25-ից կվերադառնան իրենց տները

Գազայի հատվածի հյուսիսում բնակվող պաղեստինցիները, որոնք ստիպված են եղել հեռանալ այնտեղից Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, կսկսեն վերադառնալ իրենց տները անկլավում հրադադարի շուրջ համաձայնագրի գործողության յոթերորդ օրը՝ հունվարի 25-ին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հայտարարությունը։ «Հրադադարի շուրջ համաձայնագրի յոթերորդ օրը գերիների փոխանակման ավարտից հետո հարկադրաբար տեղահանված անձինք, որոնք գտնվում են Ար Ռաշիդ առանցքի շրջանում (խմբ.՝ ձգվում է ...

Կարդալ ավելին »

Ծառերի սրսկման աշխատանքներ՝ Քանաքեռ-Զեյթունում. բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհանները

Օգոստոսի 1-ին՝ ժամը 23:30-03։00, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Մ . Ավետիսյան պուրակում, Պ. Սևակ այգում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։ «Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է հարակից գյուղերի բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տարածած գրառումից: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,- նշված է գրառման մեջ: ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։   ...

Կարդալ ավելին »

Լվովյան փողոցի ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն․ Արմեն Փամբուխչյան

Լվովյան փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ «Լվովյան փողոցում առկա խնդրի հետ կապված այսօր հանդիպել եմ բնակիչների հետ, լսել նրանց հարցերն ու դիտարկումները: Համայնքի գործողությունները միտված չեն հոգսեր պատճառելու քաղաքի բնակիչներին, մեր խնդիրն է համայնքապատկան տարածքները վերադարձնել Երևանին՝ ավելացնելով կանաչ գոտիներ: Նշված փողոցում վաղը նախատեսված ապամոնտաժման աշխատանքները կդադարեցվեն: Մենք ընդլայնված ...

Կարդալ ավելին »

Շուռնուխում և Որոտանում տները կորցրած բնակիչները ևս 5 ամիս կստանան 68-հազարական դրամները

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչները, որոնց անշարժ գույքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, եւս 5 ամիս (օգոստոսից դեկտեմբեր) սոցիալական օգնություն կստանան: Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում:  Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության որոշմամբ 2021-ի փետրվարից մինչև 2023-ի հուլիս ամիսը՝ ներառյալ այդ շահառուներին տրամադրվել է միանվագ (300,000.0 դրամ) և ամենամսյա (68000 դրամ) դրամական օգնություն։ Այժմ ...

Կարդալ ավելին »

Արզումանյան 10 և 17 հասցեներում կկառուցվեն նոր շենքեր. բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր

Երեւանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարայնության 10-րդ և 17-րդ շենքերի բնակիչների խնդիրն աբողջությամբ կլուծվի: Այդ մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվել է, որ համայնք – կառուցապատող – բնակիչ գործակցությամբ տեղում կկառուցվեն նոր շենքեր, բնակիչները կապահովվեն նոր բնակարաններով: Զեկուցվել է, որ առաջիկայում բնակիչների հետ կկնքվեն պայմանագրեր:

Կարդալ ավելին »

Արցախում բնակիչներին հորդորում են մնալ ապաստարաններում, համացանցում տեսանյութեր և լուսանկարներ չհրապարակել

Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում: Այդ մասին Արցախի բնակչությանն ուղղված հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը:   «Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Խնդրում և հորդորում ենք մնալ ապաստարաններում, ձեռնպահ մնալ համացանցում տեսանյութերի և լուսանկարների հրապարակումից` հետևելով միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 19-ին Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացրել ...

Կարդալ ավելին »

Ռուսական կողմը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Գեղարքունիքի մարզի Կախակն և Ազատ սահմանամերձ գյուղերի ավելի քան 85 ընտանիքի փոխանցվել է 3 տոննա մարդասիրական օգնություն։ Նախաձեռնությունն իրականացվել է ռուսական կողմից՝  ի դեմս Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աջակցությամբ և Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Օգնությունը գյուղերին են հասցրել Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի աշխատակիցները։   «Սա Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի նման առաջին նախաձեռնությունը չէ։  Հունիսին ...

Կարդալ ավելին »

Մարտակերտի կորած բնակիչը հայտնաբերվել է

Արցախի Մարտակերտ քաղաքի բնակիչը, որի անհետ կորելու մասին նախօրեին հայտնել էր Արցախի ոստիկանությունը, հայտնաբերվել է։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը։ «Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Մ.-ի անհետ կորելու մասին: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 22-ին ժամը 08:30-ի սահմաններում վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում»,- ...

Կարդալ ավելին »
ajax-loader