Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է հարակից գյուղերի բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տարածած գրառումից:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,- նշված է գրառման մեջ:

ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  

«Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,- նշել էր վարչապետը։ 

ajax-loader