Զինծառայող Մուրադ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակի հարակից տարածքում, 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Վերջինիս կողքին` գետնին ընկած վիճակում է գտնվել իրեն ամրակցված գնդացիրը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու և կատարվածին վերջնական իրավական գնահատականներ տալու ուղղությամբ։ 

Քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա են դարձվել զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու հնարավոր բոլոր վարկածները։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ajax-loader